Երևանում վաճառվող բնակարանների գները բարձրացել են: Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ի գինը գերազանցել է 1400 դոլարը: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները 1 քմ համար փետրվարին կազմել է 490.000 դրամ, մարտին՝ 506.000, Քանաքեռ-Զեյթունում 361.000-ի փոխարեն՝ 372.000, Նուբարաշենում 191.000-ի փոխարեն՝ 197.000 դրամ, և այլն:
#Հիմա. Սերժ Սարգսյանը միանում է ցուցարարներին
168.am-ը պատերազմի հանգամանքների և դրա շրջանակում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Փախչողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք. Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո մեր երկրում քաղաքական ճգնաժամը միայն խորանում է, և այն, ինչ այսօր կատարվում է փողոցում, լիովին օրինաչափ է գոնե որևէ լուծում գտնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
«Ոստիկանության բաժանմունքում իմացա, որ բերման են ենթարկել՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար: Հաղթանակի կամրջի մոտից են բերման ենթարկել ժամը 12:30-ի սահմաններում: 3 ժամ մնացի, բացատրություն չտվեցի, բյուրոկրատիան անցանք՝ դուրս եկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ ընդգծելով, որ որևէ պահանջ չի լսել, իրեն քաշքշելով՝ բերման են ենթարկել:
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նշեց, որ Հաագայի դատարանի որոշումն այնպես չէ, որ բառացի հայկական կողմին նման իրավունք է տվել։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց Համազգային հանրահավքը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց մեկ պահանջով՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա վտանգում է Հայաստանի և Արցախ Հանրապետութւոննեևրի ապագան։
Մեր երկրի Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ու Բանակը կազմված են հիմնականում գիտակից և հայրենասեր մարդկանցից: Նրանք կռվել ու ծառայել են Հայաստանի ու Արցախի համար, այսօր էլ բարեխղճորեն իրենց գործն են անում: Բայց նաև շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ու Արցախի ապագայի համար սկսված այսօրվա պայքարն ունի իր ազնիվ ու պահանջված նպատակը:
Պայքարում ենք, հոգնել չկա, Հայաստանն ազատագրելու ենք. Արթուր Վանեցյան
Ինչպես և երեկվա հանրահավաքի ավարտին տեղեկացրել էր Իշխան Սաղաթելյանը, այսօր ընդդիմադիրները, չորս ուղղություններով դուրս գալով Ֆրանսիայի հրապարակից, պետք է կաթվածահար անեին ողջ մայրաքաղաքը:
Ներկայացված փաստերի շղթան ակնհայտ ցույց է տալիս, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։ Քաղաքական իշխանության վերը թվարկված դրսևորումներն անհամատեղելի են անկախ դատական իշխանության գոյության հետ։
Երեկվանից հանրության ամենատարբեր հատվածներ քննարկում են, թե ի՞նչ բացահայտում էր պատրաստվում հրապարակել Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, որն այդպես էչ չհնչեցրեց՝ իբրև թե ընդդիմադիրների բացակայության պատճառով։
Կորոնավիրուսի՝ քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացրել։ Միայն 2020թ., երբ համավարակը նոր էր սկսել տարածվել, այդ նպատակի համար տրամադրվել է շուրջ 26,5 միլիարդ՝ շուրրջ 55 մլն դոլար։ Թե ինչպե՞ս են անխնա ու անհաշիվ ծախսվել այդ գումարները, տեսնում ենք Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության մեջ։
«Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրում հայ ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելու հետևանքով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։
Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։
Մի քանի օր առաջ 168.am-ի տեսախցիկը Կառավարության շենքի մոտ ֆիքսել էր, թե ինչպես են սորոսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները շտապում Փաշինյանի հետ հանդիպման:
Օր 5-րդ. Համաժողովրդական պայքարի մասնակիցները Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ են փակում
Մայիսի 4-ին Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է։ «Ներկայում Զանգելանի (Կովսական) շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում»։ Դրանց թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքը, որը «Զանգեզուրի միջանցքի» մասն է կազմում: Զանգելանի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի»,- ասել է նա։
Հիմա․ Համաժողովրդական երթ՝ Երևանի փողոցներով․ ՈՒՂԻՂ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։
168.am-ն ահազանգ էր ստացել, որ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը և մի շարք այլ բարձրաստիճան ՔՊ-ականներ հավաքագրում են սադրիչ խմբերի, որպեսզի այսօր երեկոյան և գիշերը Ֆրանսիայի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիների նկատմամբ սադրանքներ իրականացնեն:
Մարդը, ում ավտոշարասյունը մեկ շաբաթ առաջ սպանել է հղի կնոջ և ով անգամ ցավակցության խոսք չի հղել այդ կապակցությամբ, դիվային ծիծաղով խորհրդարանում ծափահարում է սեփական սատանիստների խմբակի ձայնակցությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քննում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։
Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։
Ս.թ. մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։
«Բավական է տրոհեն, մարդկանց հանեն իրար դեմ, քաղաքացիական պատերա՞զմ են ուզում։ Ես չեմ հասկանում, այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է, եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու, թուրքի լծի տակ է ապրելո՞ւ։ Գուցե իրենց հաճելի է այդպես ապրել, որովհետև իրենց գրպանները փող կլցվի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդպես շարունակվել չի կարող։ Իզուր չէ, որ հազարամյակների պատմություն անցել ու հասել ենք այդ կետին, այսպես հեշտ քացով տանք շպրտե՞նք»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։
Իշխանության ուղիղ հրահանգներով, կոպիտ կերպով բերման են ենթարկվում ոչ միայն քաղաքացիական ակտիվիստները: Քիչ առաջ, անհայտ պատճառաբանությամբ, տուգանային հրապարակ է տարել նաև խաղաղ երթն ուղեկցող ավտոմեքենան` դրոշնորով հանդերձ»:
Հերացի փողոցում ոստիկանները բռնություն են գործադրում խաղաղ երթի մասնակիցների դեմ. ՈՒՂԻՂ։
Երկրորդ օրն է՝ փորձում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մամուլի խոսնակ Թագուհի Հովհաննիսյանից ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան՝ նախագահի կողմից լինելո՞ւ է արդյոք դատապարտում կամ որևէ արձագանք վերջին օրերի ընթացքում ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ և բռնի ուժ կիրառելու վերաբերյալ: