«Շարունակելու ենք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա միտումնավոր հայ ազգին տարել է ոչնչացման». Որդեկորույս մայր

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հետ չի կանգնել հայտարարած  գաղափարից ու ուղուց։

«Մենք միշտ ենք պահանջել ու պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև այդ մարդը դավաճան ու ստոր է»։

168.am հետ զրույցում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանը։

Վերջերս մի քիչ պասիվ եմ՝ կազմակերպության ժողովներին շատ չեմ մասնակցում, բայց մեր գաղափարախոսությունն ու հիմքը նույնն է։ Մենք շարունակելու ենք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա միտումնավոր սպանել է հայ ազգի երիտասարդությանը, սերուցքին, որովհետև ծառայում է Ալիևին։ Նա միտումնավոր հայ ազգին տարել է ոչնչացման»,- նշեց Արուս Հարությունյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իշխանությունների գործողություններն ուղղված են որդեկորույս ոչ բոլոր ծնողների դեմ, դրանք ավելի շատ հ/կ-ի դեմ են ուղղված։

«Համացանցում գրել են, որ ծնողների ապահովագրական գումարն ավելացրել են, նայում եմ նյութի մեկնաբանությունները, որդեկորույս ծնողներից շատերը գրում են՝ շնորհակալություն։ Ի՞նչ շնորհակալություն, ինձ այդ աջակցությունը պետք չէ, իմ ընտանիքի կերակրողին բերեք ինձ տվեք, ձեր օգնությունը ձեր գլխին կպնի»,- նշեց Ա. Հարությունյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, բոլոր ծնողներին զայրացրել են Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները։

«Գարիկ Գալեյանի վիճակն այն վիճակը, չէ, որով նա այսօր կարող է գտնվել տնային կալանքում։ Գարիկ Գալեյանն այսօր առողջական առումով շատ ծանր վիճակում է։ Իսկ պայքարի առումով նա անկոտրում մարդ է՝ ինչ էլ ուզում է անեն, չի կոտրվելու։

Ծնողները միասնական են, պայքարողները պայքարում են, ուտողներն էլ նստած դիվաններին՝ շնորհակալություն են հայտնում Նիկոլին»,- շեշտեց Արուս Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողները մշտապես պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ իրենց որդիներին մահվան տարել է  հենց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս