Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել… գուցե նաև շուտով ԱԳ նախարարին դիմենք «Արագած Միրզոյան»-ով. Հրանտ Բագրատյան

«Կարելի է վստահաբար ասել, որ այս իշխանությունների օրոք առանց այդ էլ չկայացած դատական համակարգն է՛լ ավելի է դեգրադացվում: Դատախազությունը, հատկապես վերջին նշանակումներից հետո, դարձել է բռնության գործիք. սա ամոթն է մեր ազգի, ժողովրդի, որովհետև սա ցույց է տալիս հասարակության նամուսը՝ նամուսը տեղը չէ: Ցանկացած մարդու ցանկացած մեղադրանք ներկայացվում է, և փորձում են գործ կարել: Շատ լուրջ խնդիր է, կոմպլեքս խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում «նոր» Հայաստանի «նոր» արդարադատությանն անդրադառնալով՝ նշեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Նա համոզված է՝ լուծումը պետք է ակնկալել նոր իշխանությունների դեպքում:

168.am-ը Հրանտ Բագրատյանի հետ որոշեց զրուցել հենց նրան առնչվող գործով նիստից հետո: Նախկին վարչապետը մեր տարբեր հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ նաև առկա քաղաքական իրողություններին:

Մեր դիտարկմանը, որ այսօր Փաշինյանն ու իր թիմը հակադրում են Հայաստանը՝ Արցախին, Արագածը՝ Արարատին, պետությունը՝ հայրենիքին, Արևմուտքը՝ Ռուսաստանին, ապագան՝ Պատմությանը, Հայաստանի պատմությունը՝ Հայոց պատմությանը, ու էսպես շարունակ, և հարցին՝ ինչո՞ւ, չե՞ն կարողանում համադրել, թե՞ այլ պատճառներ կան, նախկին վարչապետն արձագանքեց.

Կարդացեք նաև

«Այո, որովհետև նրանք պետք է հետագա պարտություններ տանեն, և այդ հետագա պարտությունների հետ կապված գործողություններն արդարացնելու համար նոր իրավիճակ է պետք՝ ի վնաս Հայաստանի: Դրա համար են փոխվում արժեքներն ու գնահատականները: Օրինակ, ենթադրենք՝ Թուրքիան ասում է, որ՝ Արարատ սարը մի նշեք ձեր գերբի վրա: Նրանք չեն պատասխանում, որ դա բիբլիական սար է, որի շուրջ ձևավորվել է մեր ժողովուրդը…»:

«Որ ճակատագրի հեգնանքով՝ մեր ԱԳ նախարարի անունն Արարատ է…»՝ 168.am-ի լրացմանն ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նկատեց.

«Այժմ, ճիշտն ասած, դա էլ է հարց. բանը գուցե հասնի նրան, որ «Արարատ» անունը արգելվի, ու շուտով ԱԳ նախարարին պետք է դիմենք «Արագած Միրզոյան»-ով:

Սա աբսուրդ է, անհեթեթություն, սա պետք է փոխվի: Այս իրավական համակարգը, քաղաքական այս խաղերը, տնտեսական համակարգը… սա պետք է փոխվի…»:

Քաղաքական գործիչը թյուր է համարում իշխանությունների՝ անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին պատկերացումներ:

Ի պատասխան մեր հաջորդ հարցին՝ «Մյունխեն-Փարիզ-Անթալիա. սա անվտանգային դիվերսիֆիկացիայի ճանապա՞րհն է՝ ինչպես վստահեցնում են իշխանությունները, թե՞ քայլ՝ վա բանկ»,  նա պարզաբանեց.

«Մյունխենն ու Փարիզը երկու օր առաջ ավարտվեցին Տոյվո Կլաարի խոսքերով, որ տարածաշրջանում «նայող» է պետք, և այդ ավագը կլինի Թուրքիան: Այսինքն՝ կատարվեց այն, ինչ ասում էինք՝ մենք կամ դաշնակից ենք ՌԴ-ին, կամ վասալ՝ Թուրքիային:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, օգնում է Ադրբեջանին, Ադրբեջանը հարձակվում և Ներքին Հանդում սպանում է 4 հայ զինվորի. ՆԱՏՕ-ն պատասխան տալո՞ւ է սրա համար: Իսկ ՀՀ իշխանությունները, քանի որ նրանց ասվել է՝ ամեն ինչ արեք, միայն ՌԴ-ին այստեղից դուրս մղեք, ամեն ինչ տանում են՝ ի վնաս Հայաստանի. ամեն ինչի վճարողը հայ ժողովուրդն է, ՀՀ տարածքներն են:

Հանձին Նիկոլ Փաշինյանի՝ «հարիֆի» են գտել, որը պատրաստ է ամեն ինչ զիջել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս