«Սա Գորիսն է, այստեղից դուրս ենք գալիս Տեղ խոշորացված համայնք, այնտեղից՝ միանգամից Աղավնո, հետո՝ Սուս, Բերձոր, հետո՝ Եղծահողով մինչև Լիսագոր, հետո՝ Շուշիի տակ ենք հայտնվում: Հիմա առաջարկվում է՝ Կոռնիձորից ճանապարհ է կառուցվում 32 կմ երկարությամբ, որը գալիս է գործող ճանապարհին զուգահեռ, շրջանցում է Աղավնոն, Սուսը և Բերձորը, գալիս է Հին Շենով, Մեծ Շենով և միանգամից միանում է Եղծահողին, որտեղից Լիսագոր, այնտեղից էլ Շուշիի տակով՝ միանգամից Ստեփանակերտ: Աղավնոյում, Սուսում և Բերձորում ապրող մեր հայրենակիցներին հերթական 1915թ. հայրենազրկում է սպառնում»:
Կառավարությունը պետական բյուջեից 63 միլիոն դրամ կհատկացնի հերթական անգամ հայաստանյան ճանապարհների ասֆալտապատման նախագծային աշխատանքների համար. ուշագրավ է, որ այդ ճանապարհներին փռվող ասֆալտների որակի վերահսկման ծառայությունների համար պետական բյուջեից դարձյալ վճարվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կնոջը պատկանող ընկերությանը՝ «Ճաննախագիծ ՍՊԸ-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գումարված Չմիավորման շարժման համաժողովի ընթացքում կրկին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը՝ ասելով, թե այդ խումբն անհրաժեշտ չէ:
«Մինչև այսօր մենք ճանաչելիության խնդիր ունենք, որ ասում ենք՝ Armenia, ճշտում են՝ “Albania, Romania?”: Հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել: Մենք հայտարարել ենք Զազի, 50Cent-ի համերգի մասին, որը գալիս է G-Unit-ով և երբևէ ունեցած ամենամեծ շոուներից է լինելու: Մյուսը՝ Led Zeppelin Symphonic նախագիծն է, որը հիմնված է լեգենդար խմբի անդամների կողմից՝ իրենց հիթերը միշտ կենդանի պահելու համար: Դա գեղեցկագույն ռոք համերգ է լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմի հոռետեսականությունը պայմանավորված է այն ակնկալիքներով, որոնք ուներ հայկական կողմը Թուրքիայից՝ բանակցությունների մեկնարկին հայ-թուրքական սահմանի բացում: Թեև, նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները Հայաստանի շրջափակումը շարունակելու պաշտոնապես որևէ պատճառ չունեն, նրանք, ըստ էության, Ադրբեջանի քաղաքականության պատանդներն են, քանի որ գուցե այլ դասավորության դեպքում նրանք բացեին սահմանը:
Հոդվածի փոփոխությունը հանրային քննարկման չի դրվել, հայտնի չէ նաև, թե ով է այն նախաձեռնել՝ կառավարությո՞ւնը, թե՞ Ազգային ժողովը, և առհասարակ կասկածելի է անգամ՝ առհասարակ ԱԺ գլխադասային պետաիրավական հանձնաժողովի անդամները և հատկապես ընդդիմադիր թևն արդյո՞ք տեղյակ է եղել փոփոխություններից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի խորհրդարանում պատասխանելով «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հարցին, ասաց, որ դեռևս ընթանում են շինարարական աշխատանքներ, երբ այն ավարտվի, ապա իշխանությունն իր կարծիքը կասի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հունիսի 30-ին, հրատապ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ում ներկայացնելով 2021 թվականի բյուջեի կատարողականը, նշեց, որ 2021 թվականը Արցախի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
«Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, մտածում են, որ շտապելու որևէ բան չունեն, իսկ Հայաստանում մտածում են, որ Բաքուն ու Անկարան ինչ-որ փուլում գուցե այդքան սերտ չհամագործակցեն, և իսկապես բանակցությունները տեղի ունենան առանց նախապայմանների, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում դա մի փոքր անհասկանալի հասկացություն է, քանի որ դա չափազանց սերտ, սերտաճած քաղաքականություն է, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի տարածաշրջանային շահերը նույնական են»:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ո՞ւմ է փորձում մոլորեցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապես գտնվելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնյակ, գուցե հարյուր-հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռևս չի արտագաղթում տեխնիկական անհնարինության պատճառով, որոշ հատվածն էլ, այդուհանդերձ, հույս ունի, որ այս մղձավանջը կավարտվի։
«Մարդկանց էմոցիաներն են օգտագործում՝ քաղաքական գործընթացներում։ Փաշինյանի նպատակն է՝ հանել Գյումրու ռուսական ռազմաբազան, հետո տեղակայել այստեղ թուրքականը։ Կրկնում եմ՝ Հայաստանում չի լինելու ՆԱՏՕ-ի զորք. Փաշինյանը հանում է ռուսական ռազմաբազան՝ տեղը թուրքականն ունենալու համար»
Իր վերջին մոնոասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Անմիջապես հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Երեկ էլ նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, որն իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։
Ալիևի ցանկացած անդրադարձ Ադրբեջանի համար այդքան ցանկալի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ուղիղ սպառնալիք է Հայաստանին ու գործող իշխանությանը: Օրեր առաջ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ալիևը կրկին հայտարարել է, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» հիմնարար տարրերից մեկն է: «Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը։
Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ոստիկանի նկատմամբ բռնության քրգործով Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է, Իգոր Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ակնհայտ է, որ մեր ներկայացրած կանխատեսումներից շատերն այսօր իրականություն են դարձել, իսկ բարձրաձայնած ռիսկերը ոչ միայն չեն վերացել, այլ ավելի են խորացել։
«Նրանց, այսպես ասած, աղանդի վկաների՝ «ուռա վարչապետը», «ուռա Ալեն Սիմոնյանը» գոռգոռոցների համար է ամեն ինչ արվում։ Նման ընթացակարգ, որպես այդպիսին, նրանք իրավունք չունեն անելու, որովհետև որևէ կերպ պարտադրված չէ, որ պատգամավորը մշտապես ներկա լինի խորհրդարանում։ Հակառակը, հենց դրսի աշխատանքն է ավելի շատ պատգամավորի ուսերին դրված, քան գրասենյակային աշխատանքը։ Այնպես որ՝ իրենց մոտ ինչ արվելու է, կեղծ է արվելու՝ զուտ օրվա կարևոր թեման շեղելու համար»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
«Ես փաստում եմ, որ Բերձորում ապրում է մի քանի հարյուր մարդ, գիտեմ, որ ապրում է մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխա և ավելի փոքր տարիքի երեխաներ։ Իրականում այնտեղ ապրում են այն մարդիկ, որոնք չկարողացան գտնել այլ հայրենիք, որովհետև իրենց հայրենիքը դա է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում վերջին ամիսներին արձանագրվող ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվն աստիճանաբար սպառնալիք են դառնում հասարակության համար:
Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
«ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հնարավորություն գրեթե չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ շուրջ ստեղծված իրավիճակին ու ՀՀ իշխանությունների ակնարկներին՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացող խնդիրների առնչությամբ:
«Եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի, որով պայմանական Հովիկ Աղազարյանին նշանակեն ԶՈՒ ԳՇ պետ, ես չեմ զարմանա, որովհետև այս մարդկանց չեն հետաքրքրում համակարգերը, պետությունը կամ պետական անվտանգությունը: Այս մարդիկ եկել են իրենց ներքին խնդիրները լուծելու, անձնական բարեկեցության հարցերը լուծելու, դրանց ճանապարհին իրենց համար կարևոր է, որ նույնիսկ ԶՈւ համակարգը, որը մաքուր զինվորական է, լինի կուսակցական ֆունկցիոներների ուղիղ վերահսկողության տակ: Թե վաղը պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ ում կնշանակեն, արդեն այդ համակարգերը ոչնչացված են»,- ի պատասխան՝ ասաց նա:
Բերձորն ու Աղավնոն կհանձնվեն Ադրբեջանին։ Այս տեղեկությունը երեկ հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ Փաշինյանի՝ Բերձորի բնակիչների հարցերը կառավարությունը «լուծում» է․ բնակիչներին պետք է ապահովեն բնակարաններով, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։
«Այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպես, շատ ուղիղ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: