«Եթե երկար ժամանակ նրա գործողությունները եղել են հաշվարկված, ապա հիմա ամեն մի քայլով է՛լ ավելի է վատացնում իր վիճակը, վատացնում է, որովհետև գիտակցում է, որ չունի ընտրազանգված, չունի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցություն։ Անգամ Թուրքիայից վերադարձավ ձեռնունայն. չի ստացել այն, ինչի համար գնացել էր, ինչի համար խնդրել է Վրաստանի վարչապետին՝ բարեխոսել Էրդողանի մոտ։ Նա Թուրքիայից չի ստացել այդ բաղձալի խաղաղության թղթի կտորը, որն իրեն պետք էր նախընտրական արշավ իրականացնելու համար։ Այնքան մարդ չի մնացել կողքը, որ անգամ նրա նախարարները սկսել են համացանցում ապրել»,- ասաց Քոչարյանը։
Ըստ հավաստի լուրերի, այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի կազմած խմբերը պաստառներով և լոզունգներով ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահարելու համար: Այս ֆոնին փորձ է արվելու սադրանքների միջոցով եկեղեցականներին ներքաշել պրոցեսի մեջ և ձերբակալել կաթողիկոսին ու ակտիվ եկեղեցականներին: Մի խոսքով, գործադրվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսին Վեհարանից «քրիստոնեաբար» դուրս հանելու Փաշինյանի պլանը:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանի ու Իսրայելի միջև ավարտվեց 12-օրյա հրթիռային պատերազմը, սակայն սա հակամարտության վերջը չէ։ Ըստ նրա, այս հերթական բռնկումը ցույց տվեց, որ ներկայիս աշխարհակարգը կամ անցնող աշխարհակարգի իրավական կարգավորումները չեն գործում, երկրները դրանք հեշտորեն խախտում են, ինչպես արեց ԱՄՆ-ը՝ թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։
Այնպես որ, ժամանակն է՝ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքը Վազգեն Սարգսյան չէ, և 7 տարի իշխանության ղեկին լինելով՝ չի դարձել պետական գործիչ, որովհետև անընդհատ պետականությունից խոսելով և պետական բարձր պաշտոն զբաղեցնելով՝ պետական գործիչ չեն դառնում, այնպես, ինչպես ՀՀ զինված ուժերը կամ Գլխավոր շտաբն ամեն ղեկավարած անձի չէ, որ կարող ես իրականում համարել ռազմական գործիչ:
Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ՝ կալանավորված է: Փաստաբանական խմբի բողոքը 2025 թվականի հունիսի 20-ին մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին: Նշված և այլ հանգամանքներից ելնելով 2025 թվականի հունիսի 23-ին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր միջնորդություն՝ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նախօրեին տարածած աղմկահարույց հայտարարությունը Հայաստանում դարձել է քննարկումների թոփ թեմաներից։
Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։
«Իշխանությունը հանրությանը մշտապես ինչ-որ բաներով զբաղեցնում է, մնացյալի մասին չեմ ուզում այս պահին շատ խոսել։ Այս գործընթացներին խորությամբ հետևում եմ, այնքան հակասական բաներ կան, որոշ բաների չեմ տիրապետում, դրա համար չեմ շտապում կարծիք ասել։ Նույնիսկ, եթե հանցակազմ կա, միանգամից մարդկանց կալանավորելը պիտի ցույց տար դրա հրատապ անհրաժեշտությունը, բայց ցույց չեն տվել, միանգամից կալանավորել են»։
Երեկ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանին։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանում «սրբազան պայքարը» ցանկացել է իրականացնել «ահաբեկչություն և իշխանազավթում»։ ՔԿ հաղորդագրություն տարածեց նաև այսօր առավոտյան՝ տեղեկացնելով, որ 15 անձ այս պահին կալանավորված է։
Սեփական դավադրությունների «ինքնաարադարացման» փորձն այն է, որ ըստ կառավարիչների՝ «իրենք կորցրել են Արցախը, բայց գտել են Հայաստանը»։ Ավելի ճիշտ ու ազնիվ կլիներ, եթե ասեին, որ իրենք ի սկզբանե կորցրել են կառավարման ինքնուրույնությունը, որի համար էլ կորցրել են Արցախը, ինչպես նաև Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու կայուն անվտանգությունը»
Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ այսօր կառավարության նիստին վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես քննարկում է ունեցել, և օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։
168.am-ի տեղեկություններով, սակայն, Գլխավոր դատախազությունը դիմել է մանր ժուլիկության՝ բացառելու համար Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերաքննիչ նոր բողոքը այլ դատավորի կողմից քննելու հնարավորությունը:
168․am-ի աղբյուրները նախօրեին տեղեկացրել էին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, վերջին շրջանում համատեղությամբ՝ «հավատաքննիչ» Դավիթ Խուդաթյանը պատրաստվում է մեկնել Թուրքիա։
Շեշտակի նվազել են նաև արտահանումն ու ներմուծումը, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ զգալիորեն վատթարացել են արտաքին առևտրի մնացորդը և ընթացիկ հաշվի պակասուրդը:
Երեկ կեսգիշերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին։
«Փոքր պետական իշխանությունն ընդունակ է այնպիսի խնդիրներ ստեղծել անգամ ամենախոշոր գործարարի համար, որ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում: Թեպետ նա բացարձակ մանր մարդ է ու մանր պաշտոնյա, կարող է օրինակ՝ քո նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու ամեն բան քո կյանքում փչացնել: Ամենախոշոր գործարարը նույնիսկ, բնականաբար, չունի այն հնարավորությունը, ինչ իշխանությունը….
Ռուսաստանաբնակ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը թվով 6-րդ նամակն է գրել քրեակատարողական հիմնարկից։
Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Այլընտրանքը՝ անկախ քաղաքական նախապատվություններից, համակրանքներից ու հակակրանքներից, բոլոր նվազագույն արժանապատվություն, գոնե ընտանեկան դաստիարակություն ունեցող մարդկանց համախմբումն է՝ սեփական պետությունը պոռնոտարածքի վերածելու արդեն անթաքույց քաղաքականության դեմ։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում հայտնի արևելագետ, քաղաքագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը և Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն անդրադարձան գլոբալ զարգացումներին Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի համատեքստում:
Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
«Եթե ուշադիր եք, մենք արդեն տեսնում ենք պետության ասոցացումը Նիկոլի հետ այդ քայլիստների և նրանց հետ ասոցացվող այլ ուժերի կողմից, ինչը բնորոշ է ֆաշիստական և դիկտատորական պետություններին: Մի քայլ է մնացել, որ Մայր Հայաստանի արձանը քանդեն, Աննա Էրատոյի և Նիկոլի արձանն այդտեղ տեղադրեն: Մենք արդեն ոչնչով չենք զիջում ստալինյան բռնապետությանը: Բանտերը կլցնի շինծու մեղադրանքներով, կմնա իր արձաններն ու պատկերները տեղադրելը, և մենք կստանանք դասական նիկոլական փոքրիկ ֆաշիստական պետություն»:
ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Ավետիք Քերոբյանն է։
Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:
Վերջին շաբաթների ընթացքում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ ԱՄՆ-ի ուղիղ միջամտությամբ հարվածներ հասցվեցին Իրանի մի շարք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին, ներառյալ՝ միջուկային հետազոտությունների ու վերամշակման խոշոր կենտրոններին։ Իսրայելը և ԱՄՆ-ը իրենց առջև խնդիր էին դրել կասեցնել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, թույլ չտալ, որ Թեհրանը մոտենա միջուկային զենքի արտադրության հնարավորության շեմին։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Այսօր պետությունը զավթված է առանձին վերցրած մի խմբավորման կողմից։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- պաշտոնական դարձրած իր սոցիալական էջերում օրերս տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը։