Արփինե Հովհաննիսյանը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանը վաղը ԱԺ ատահերթ նիստում կողմ է քվեարկելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Հովհաննիսյանը:
«Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»,- ասաց նա:
Ա.Հովհանիսյանի կարծիքով` բոլորը, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Ամբողջությամբ կիսում եմ այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս: Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց»,- ասաց Հովհաննիսյանը: