ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արդեն տարիներ շարունակ հատուկ ուշադրությամբ է հսկողություն իրականացնում առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխմանը:
Մինչ Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ էր ունենում տարբեր գործիչների հետ և կոչ անում ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսությունում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մեր երկրի ներդրումային միջավայրի 2017 թ. զեկույցը, որը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ ներդրողների համար:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ աշխատանքից ազատել է երկու ոստիկանապետերի:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» 2011 թվականի համաձայնագրի վերականգնումը լուրջ ընդվզում կառաջացնի Վրաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին:
«Ես որևէ նոր բան չնկատեցի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և հարցուպատասխանի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
«Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հստակ նպատակ ուներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը
«Սերժ Սարգսյանի ելույթում բոլոր շեշտադրումները կատարվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթի մասին:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է 7.7%-ով։
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Հայաստանի 17 առևտրային բանկերն ամփոփել են 2017 թվականի 4-րդ եռամսյակը
Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ
Նախորդ երեք օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, որ վաղուց հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը:
«Թուրքական օպերացիան Սիրիայում պատասխան էր ամերիկյան սպառնալիքներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային Սիրիայում:
ՀՀ չորրորդ նախագահի հիմնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հնարավոր ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում լայն քննարկումների առարկա է դարձել հայաստանյան փորձագիտական հանրության շրջանակում:
«Ադրբեջանի պես պետությանը զենք մատակարարել չի կարելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ռեզիդենտների թվում խոշորագույն ներդրողը Հայաստանի առևտրային բանկերն են, որոնց բաժին է ընկնում պարտատոմսերի ընդհանուր ծավալի 77.1%-ը
«Խնդիրն այդքան ընդունելիությունը չի, որքան թեկնածուն առաջադրող քաղաքական ուժի լեգիտիմությունը, քաղաքական ամբողջ համակարգը»:
«Ֆինանսների նախարարության դիմաց հսկա ավտոբուս-սրճարան է. այդպիսի բան աշխարհում չեմ տեսել, որ որևէ քաղաքում նման խախտում լինի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Ծնող լինելը յուրաքանչյուրիս և՛ առաքելությունն է, և՛ երջանկությունը։ Սակայն այն իրականում ամենաբարդ պատասխանատվություն կրող սոցիալական դերն է, որը կարող է ունենալ մի շարք հետևանքներ (բացասական, դրական)` մարդկային որակի դաստիարակման հարցում։
Շիրակի մարզում կոյուղաջրերի մաքրման կայան գոյություն չունի: Դա է պատճառը, որ կեղտաջրերը լցվում են Ախուրյան գետը, այդ ջրերն էլ օգտագործվում են ոռոգման նպատակով:
«Հայաստանում շատ քիչ են քաղաքական ուժերը, որոնք դեմ են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների ներկայիս բովանդակությանը»:
«Եթե Հայաստանում երբեմն կարելի էր խուսափել որոշակի շփումներից և իրավիճակներից, ապա այստեղ, ապրելով ամենատարբեր մարդկանց հետ նույն միաջավայրում, հաճախ հնարավոր չի լինում խուսափել ոչնչից, որը կոփում է մարդկային շատ հատկանիշներ»։
2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են ուղարկել 1 մլրդ 561.5 մլն դոլար։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքը 1 մլրդ 321.1 մլն դոլար էր։
«Իմ տեղեկություններով` հարցը հասել է նաև ԵԱՀԿ համանախագահողին, որը դիմել է Ադրբեջանին մի քանի անգամ և տարաբնույթ պատասխաններ ստացել: Այնպես որ, պատմությունը կարող է կրկնվել»:
«Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի կապերը, իր որոշակի դիրքը միջազգային ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներում, ինչպես նաև հնարավորությունները կարող են օգտագործվել Հայաստանում»:
«Կարող է պետական պաշտոնյաների մեջ տարաձայնություններ, քննարկումներ լինեն, բայց մեր պապերի լեզվով ասած՝ այդ «բստրանքները» հերյուրանքներ են։ Վերջ տվեք, ժողովո՛ւրդ»։
«Փորձում են ցույց տալ՝ իբր նոր նախագահի հիմնական դերակատարությունը լինելու է հենց այն, որ հակակշռի ապագա վարչապետի կողմից իրականացվող պրոռուսական քաղաքականությանը»
Այս մասին որոշում հունվարի 24-ի նիստում նախատեսում է ընդունել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Արմեն Սարգսյանին մենք վաղուց ենք ճանաչում։ Երբ Արցախի պատվիրակությունն այցելել էր Մեծ Բրիտանիա, այնտեղ մենք ծանոթացել ենք նաև Արմեն Սարգսյանի գործունեությանը»։