Բաժիններ՝

Մարմնամարզության հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկող աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը, երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը:

Աշխարհի առաջնության առանձին գործիքների որակավորման փուլը կկայանա հոկտեմբերի 19-ին: Նժույգ-թափերի ու օղակների եզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 24-ին, իսկ հենացատկինը` հոկտեմբերի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031