«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո միանալ նրա ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ կառավարության համար։
Դիտում եմ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցողի ուղիղ եթերը: Տագնապած: 6-13 տարեկան երեխաները, կոկորդները պատռելով, տնօրենից պահանջում են հեռանալ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում «ժողովրդի թեկնածուին»:
Օր օրի ընթացող բողոքի շարժումն ընդլայնվում է ու զարմացնում։ Միաժամանակ։ Իրավիճակը վերլուծողները, որպես կանոն, հենց իրենց համար անսպասելիության ու դրանից բխող զարմանքի փաստն են արձանագրում։
«Ի տարբերություն Դոնբասի` Ղարաբաղը չի դիտարկվում՝ որպես պրոքսի պատերազմ` Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- այս մասին ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը
«Փաշինյանն ուղիղ եթեր էր մտնում՝ ձգտելով թույլ չտալ, որ մեկնաբանվի իր անհատականությունը, նա անընդհատ փորձում էր մարդկանց իրականության մեջ պահել։ Նույն կերպ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններն էին»։
«ՀՀ ողջ քաղաքական դաշտը մենաշնորհելու գայթակղություն կա»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը:
«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեն փոխել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀԿ-ի երեկվա որոշման մասին:
Ներքաղաքական հեղափոխական այս իրավիճակում որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում կեղծ լուրեր էին շրջանառվում՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ:
Որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում վերջին օրերին մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ։
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ վաղն ինքը պատգամավորների թվի 1/3-րդ-ով առաջադրվելու է վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ:
ՔԻչ առաջ Մարիոթ հյուրանոցում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Րոպեներ անց կմեկնարկի հանրահավաքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կարևոր հայտարարություններ հնչեցնել:
Հայաստանյան իրադարձություններին իրանական կողմից որևէ պաշտոնական արձագանք դեռևս չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Չեմ կարծում, որ կլինի իրավիճակ «պատը՝ պատին»։ Բայց այն, որ արյուն կարող է թափվել, շատ հնարավոր է։ Բոլորի համար պարզ է, որ դրանից կօգտվի Հայաստանի արևելյան հարևանը։ Եթե այդ խաղերը ձեռնտու են և հարմար են Փաշինյանին, կարող է շարունակել խաղալ այդ խաղերը»։
Երևանի տարբեր հատվածներում այսօր վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել են քվեարկության արդյունքները: Կողմ է քվեարկել 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քիչ առաջ ԱԺ-ն 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Գրանցվել է 102 պատգամավոր, քվեարկել է 100-ը:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին հատուկ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով։ Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում»:
«Ինչի՞ են ուլտիմատումներով խոսում՝ չէ, ես էսօր պիտի դառնամ վարչապետ, ինչի՞։ Նիկոլ ջան, մենք լավ էլ ընդդիմադիր ենք, ինչի՞ վարչապետ, արեցիր քո գործը, լավ էլ քայլեցիր, մարդն էլ ասաց ՝ չե՞ք ուզում ինձ՝ առեք ձեր աթոռն էլ, դուք էլ»։
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ որոշում են կայացրել, թե ինչպես ենք քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
«Նման ցնցումների պահին Ղարաբաղյան հակամարտության բռնկումը սպառնում է ողջ Հարավային Կովկասի և հարևանության անվտանգությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը։ Գրանցվել է 102 պատգամավոր, քվորում ապահովված է։
Այս հարցը երեկ Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Կոնկրետ ինձ համար ամենաանսպասելի հարցը սա էր, որովհետև Գագիկ Մելիքյանն ու իր թիմակիցները միշտ նեղվում էին այս հարցից։
«Երեկ մենք խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ ժամանակի սղության պատճառով մեր հարցերը մնացին կիսատ։ Դրանից հետո որոշում կայացրինք՝ երեկոյան ևս մեկ անգամ խմբակցության նիստ անցկացնել»։
Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիովին չի բացահայտել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ երկրի քաղաքակրթական զարգացման վերաբերյալ իր ամբողջական մոտեցումները:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է երկրում տեղի ունեցած իրադարձություններին:
Քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրավիրած հերթական հանրահավաքը: