Չնայած քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել դրա հաջողության նկատմամբ․ «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», – ասել է նա Քարնեգիի վերլուծաբանին:
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին ապօրինի կալանավորելուց հետո, իշխանական խունտան անցել է նրան սեփականության իրավունքով պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խլելու «հայրենանվեր» գործին։ ՔՊ-ականների ներկայացրած օրենսդրական փաթեթով՝ ամբողջանում է ՀԷՑ-ը բռնագրավելու օպերացիան։ Բռնագրավման պարտավորության բեռը կդնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուսերին։
Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով «փուստ» չտված Մասիս Մելքոնյանի որոշումներով մեկ շաբաթում Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորական կալանավորվեց։ Այս օրերին հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ծիծաղելի է համարում իշխանությունների կողմից այդքան թմբկահարվող «ահաբեկչության փորձ» կոչվածը, որի արդյունքում եղավ կալանավորումների նոր ալիք:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Կասկած չկա, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած բլիցկրիգը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի ռազմական և միջուկային բոլոր ենթակառուցվածքները, գլխատել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Իրանում ստեղծել ուժի վակուում, անկառավարելի քաոս, հրահրել քաղաքացիական անհնազանդության շարժում Իրանը ներսից քայքայելու, և դրանով իսկ հասնել գլխավոր նպատակին՝ ռեժիմի փոփոխություն, ինչի մասին պատերազմից առաջ և հետո բարձրաձայնում էին Իսրայելի պետական, քաղաքական տարբեր կալիբրի դեմքեր: Այսինքն, վերջնանպատակն Իրանի՝ որպես պետական միավոր, կազմաքանդումն ու մասնատումն էր:
Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու, բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը, իհարկե, հատկանշական էր և՛ իր ձևով, և՛ բովանդակությամբ:
Աղանդավորներն այսուհետ կարող են դառնալ ոստիկան. օրենքով սահմանված արգելքը կհանվի
«Ես մասնագիտությամբ ուրարտագետ եմ՝ հնագույն շրջանի մասնագետ եմ, և ուրարտագիտությունը Հայաստանում չէր կարող լինել, եթե չլիներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,-այսօրվա համաժողովին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է օկուպացված Արցախում հերթական շոուն կազմակերպել։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հայաթափված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ստեփանակերտում այս միջոցառմանը կմասնակցեն մի քանի երկրների ղեկավարներ։
Վերջին օրերին ռուսական պաշտոնական շրջանակները սկսել են ակտիվորեն անդրադառնալ ՀՀ ներքին ու արտաքին զարգացումներին։ Այս ամենը համընկավ ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի ու ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Երևան կատարած այցի հետ։ Այսօր ՌԴ ԱԳՆ-ն երկու հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ եվրոպական վեկտորի վերաբերյալ։
Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանն ազգային եկեղեցական այսօրվա ժողովի ժամանակ հղում կատարեց 17-րդ դարի սկզբին Հայաստանում եղած պորտուգալացի միսիոներ Անտոնիո դե Գոովեային, որը գրել է, որ երբ մոտեցել է շատ վատ վիճակում գտնվող հայերի, ովքեր Արաքս գետն են անցել, մի մասը մահացել է, մյուսները՝ սոսկալի պայմաններում են եղել՝ հաց չեն կերել, ջուր չեն խմել, նրանց առաջարկել է Հռոմի պապի հայեցողության տակ լինել, հրաժարվել Հայ եկեղեցուց, ստացել է ուշագրվավ պատասխան։
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:
«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:
ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է: Այս մասին ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հյուսիսային պողոտայից մոտ 40 միլիոն դրամի գույքի կողոպուտ է եղել. էկրաններն են տարել. Վարդան Ալոյան
Իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ՝ որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին, այսպես կոչված, ցանկացած խոչընդոտ՝ քաղաքական ընդդիմախոսությունից մինչև հանրային բողոքի ցանկացած դրսևորում, բոլոր միջոցներով ճնշվելու է:
ՀՀ իշխանությունների պատճառաբանությունները, թե էներգետիկ բնագավառում կոլապս է, չափազանցված է և չունի հիմնավորում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` հակադարձելով ՔՊ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
ՏՈ ՏԽՄԱՐ ՍՐԻԿԱ՛, ԱՆԵՐԵՍ, ՍՏԱԽՈ՛Ս, Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՍ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՉԱՑՆՈՒՄ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ, ԲԱՐԵՐԱՐ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀԷՑ-ի վերաբերյալ հարցերին փոխնախարարը չի կարողանում պատասխանել
Հրատապ պետք է ընդունել քաղաքացիներին տուգանող նախագիծ. տրանսպորտի բարեփոխման համակարգը կանգ է առնում. փոխնախարարը փաթեթով ԱԺ-ում է
ՀՀ իշխանություններին պետք է հիշեցնել, որ միջամտությունը միջամտություն է՝ անկախ նրանից՝ միջամտում են Ռուսաստանի՞ց, թե՞ Արևմուտքից, և երկակի չափանիշներով առաջնորդվել ու ցույց տալ, թե Ռուսաստանը միջամտում է, իսկ Արևմուտքը՝ ոչ, չի ստացվի:
ՍՐԲԱԶԱՆ ԿԱԼԱՆՔ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Իսկ ինչո՞ւ մեր գրականագետները և «գրականագետները» «Կրթվելը նորաձև է» շարժմանը չեն խոսում այս մասին կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ այս գաղափարը, իրոք, հստակ կա Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում և կարող է այդ մասին խոսել հանրության առաջ, ինչը, այս դեպքում, արդեն բացարձակ ճշմարտություն է:
Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։
«Դա ժողովրդի այն քանակը չէր, որը պետք է պաշտպաներ իր եկեղեցին, այն պարագայում, որ զանգերը հնչեցին: Դա եղել է մի անգամ 1918թ., երբ թուրքն էր յաթաղանով հարձակվել և այս փոքրիկ Հայաստանն էր ուզում գրավել, և մեկ դարից ավելի անց, արդեն սեփական իշխանություններից պաշտպանվելու համար եկեղեցին կոչ արեց, և մենք տեսանք՝ ժողովրդի որ հատվածն էր դրսում՝ պաշտպանելու իր եկեղեցին»,- շեշտեց նա:
«Հիմա ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հաջորդ օբյեկտը ՀԷՑ-ն է։ Ցսնկանում են՝ ՀԷՑ-ի հայ սեփականատիրոջն ունեզրկել, սեփականությունը խլել, ունեզրկել, որ հանձնեն թուրքերին»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն դեպի Թուրքիա հնարավոր չի լինելու իրականացնել՝ առանց Հայաստանի ռազմավարական օբյեկտների սեփականությունը Թուրքիային հասանելի չդարձնելու միջոցով։
Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմական գործողության դադարեցումից հետո թեման հայ հանրության շրջանում զգալիորեն մարել է, ինչը, թերևս, հասկանալի է, առավել ևս, որ Հայաստանի ներքին կյանքում ավելի մեծ թափով է բորբոքվել Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարձրաստիճան հոգևորականության դեմ քաղաքական իշխանության գործողությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի (ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ ներքին գործն է համարել՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ «հարձակումների» առնչությամբ՝ դրանք որակելով «չարդարացված» և «առանց լուրջ հիմնավորումների»:
Միքայել սրբազանի կալանավորումն ինձ համար մեծ ցավ էր, Արցախի կորստից հետո սրբազանը պայքարում էր հայի գոյի ու արժեքների համար։ Սրբազանը եթե ցավը չբուժեր, երբեք ցավ տվողը չէր։ 7 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ավելի վատ արտահայտություններ է անում, ինչո՞ւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն սկսում։ Միքայել սրբազանի արտահայտած մտքերը վերջին 5 տարում մենք էլ ենք կրկնում, որ Նիկոլ Փաշինյանը չարիքի իշխանություն է և պետք է հեռանա։