«Տարել են՝ տղերքի գլուխը կերել են, տղերքի պահած հողերը հանձնել են, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում նրանց հիշատակն ու սխրանքները»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասեմ իմանաք: Նիկոլական ֆեյքերի, նրանց տերերի և նրանց շեֆի անբարոյականության մասին կարելի է մի քանի հատոր գիրք գրել:
Հիմա պարզապես ֆիքսենք, որ սրանք սկսել են իրենց մեկնաբանություններում և գրառումներում ներկայանալ որպես զոհվածի/անհետ կորածի/ վիրավորվածի հորքուր/մորքուր/հոպար/քեռի և այլն:

Երբ բացում ես մեր տեղերքի ցավը, կորուստն ու վիշտը իբր սգացողների էջերը, տեսնում ես ատամնաշարի ու մարմնի այլ մասերի մերկացած նկարներ, ֆեյքփրոդաքշնի ապուշ պաստառներ ու մտավոր հետամնացների համար նախատեսված վիդեոներ:

Տարել են տղերքի գլուխը կերել են, տղերքի պահած հողերը հանձնել են, տղերքի աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում նրանց հիշատակն ու սխրանքները:
Վիժվածքներ»:

Տեսանյութեր

Լրահոս