Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` երրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով երեկ վերսկսված դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին նրանց մահվան հանգամանքով պայմանավորված: Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:
Դրանից հետո սկսվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը հանելու հարցի քննությունը:
Քննության ավարտից հետո դատավորը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 14։00, և հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատարանն այսօր մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպաններ Մակինյանի և Հակոբյանի միջնորդությունը երրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2019թ.: Այս մասին «Արմենպրեսին» 2019թ. դեկտեմբերի 19-ին հայտնել էին Հատուկ ննչական ծառայությունից:
Դրանից հետո այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի ապրիլի 15-ին՝ ժամը՝ 14.00-ին: