Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Մեկ այլ շենքում «դատվում» էր երկրի քաղաքական միտքը։ Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:
Ազգային ժողովի այսօրվա միջադեպը քննարկելիս՝ Սասուն Միքայելյանի ապտակից հետո շատերը զուգահեռներ անցկացրին ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և նրա պահվածքի միջև:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք սկսվեց, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնից պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը։
Այս տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը նշվեց արտակարգ դրության պայմաններում՝ փոքրաթիվ միջոցառումներով, որոնք կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանն ու Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը:
Ընտրական քարոզաշավի պիկին` իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, եւ երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հգրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։
Եթե, օրինակ սատանային չեն բռնում, Փաշինյանի կողմից հնչեցրած «քաղաքական որոշում» ունիվերսալ, իսկ այս դեպքում` տգետ ձևակերպմամբ ԱԱԾ են ուղարկում են մի երիտասարդի, որ Փաշինյանին «խաբար» տա հասկացածը, իսկ առավել հաճախ` չհասկացածը:
Յուրաքանչյուր հինգշաբթի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում տեղի է ունենում տասնյակ նախագծերի քննարկում, որոնց մի մասը դառնում է վարչապետ Փաշինյանի էմոցիոնալ բռնկման, մյուսը՝ բուռն ոգևորության պատճառ։ Մի մասն ընդունվում է, որոշներն էլ՝ ոչ։ Իսկ մի քանիսն էլ «չզեկուցվող»-ի դասակարգիչի ներքո՝ այդպես էլ մնում են ստվերված։ Օրերս, երբ Կառավարության հերթական նիստից հետո աչքի էինք անցկացնում չզեկուցվող […]
Արմեն Աշոտյանն անդրադարձավ կառավարության հաշվետվության արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին` ներկայացնելով երկու փաստաթուղթ, թե ինչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը և ինչ է արել իրականում:
ԱԺ հերթական քառօրյայում, հավանաբար այսօր, պետք է քվեարկության դրվի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու հարցը: Այս հարցին նախորդ շաբաթ՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուրջ, եկեք էլ թվերը չհապարակենք էլի: Եթե գնում ենք էն ճանապարհով, որ սահմանափակումները հանում ենք ու վերադառնում սովորական կյանքին, էս թվերն անիմաստ քննադատության տեղիք են տալիք: Դրանք չեն զգոնացնում, քանի որ չհավատացողը (տենց թազա մոդա ա հիմա, չէ՞) շարւնակում ա իր համար ապրել, իսկ հավատացողը մեզ մեղադրում է վատ կառավարելու և սրան հասցնելու մեջ»:
Մայիսի 4-ից վերականգնվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը, այդ թվում՝ այն ոլորտների, որոնք արտակարգ դրության շրջանում չեն աշխատել և եկամուտ չեն ունեցել: Հասարակական տրանսպորտի գործունությունը չի վերականգնվել, ինչը խնդիր է առաջացրել տնտեսվարողների համար, որոնք պարտավոր են հոգալ իրենց աշխատակիցների տեղաշարժը:
«ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ապրիլի 24-ի նախօրեին տարածած իր հայտարարության մեջ մի այսպիսի գաղափար էր առաջ քաշել, թե Ցեղասպանությունից մեկ դար է անցել, ժամանակներ են փոխվել, ուստի եկել է որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը:
Արտակարգ դրության պայմանները թուլացվում են, վերահսկման մեխանիզմները՝ ոչ այնքան: Մայիսի 4-ից հետո էլ կորոնավիրուսով վարակվածների շփման շրջանակը Կառավարությունը կշարունակի պարզել Հեռախոսազանգերի շրջանակը և քաղաքացիների տեղաշարժը ֆիքսող համակարգով. 168.am-ի հետ զրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Չեմ անդրադառնա իշխող խմբակցության պատգամավորների և նրա սատելիտների մի շարք ձևակերպումներին, որոնց մտքի «փայլատակումն» բավարարում է բացառապես նախկինների կատարած տիտանական աշխատանքն այլասերելուն և այդ այլասերված միջավայրում մակաբուծելուն: Ինչ խոսք, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նման անդամների ֆոնին Մնացականյանն այս անգամ շահեկանորեն տարբերովւմ էր: Կրկնեմ, որ անգամ Փաշինյանը Արցախի հարցից չի հասկանում, ուր մնաց դուք:
«Դուք ասում եք՝ բանակցությո՞ւն, թե՞ կոնսուլտացիա, ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն, որովհետև կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ և փորձում են աշխատել այն սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են կողմերի դիրքորոշումը»:
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանձնաժողովում ներկայացնող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց.
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կա հուսահատության ճիչ, ոճիրի դեմ պատիժ տեսնելու ցանկություն, անմեղ զոհերի արյան դիմաց վճարվելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատյաններում ներկայացնել ապացույցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կա միայն լռություն։
«Ապրիլի 29-ին հնարավոր է դարձել Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին ավտոբուսներով Վրաստանի սահմանով տեղափոխել Ռուսաստան։ Ցամաքային տրանսպորտով իրենց բնակավայր կարողացել են տեղափոխվել շուրջ 84 քաղաքացիներ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեկան կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը, որով վերնախավը բանեցնում էր իր ազդցությունը Հին Հռոմի շարքային ժողովրդի վրա: Այդ բանաձև կոչվում էր Panem et circenses՝ հաց և տեսարաններ:
168.am-ը տեղեկացրել էր, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առանց դատարանի պատշաճ թույլտվության` իրավապահները խուզարկություն են իրականացնում ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և բացի իր գրառման մեջ նշած առգրավված փաստաթղթերից, նաև նրա մեքենայի բեռնախցիկից Ucom ընկերության ռազմավարությանը վերաբերող փաստաթղթեր են վերցրել:
««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը»: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Հայաստանի Կառավարությունը՝ 2019 թվականին ներդրումային արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել է Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe&Johnson ընկերությանը, որի հետ կնքվել է 280.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական ենթամշակույթին հարելը քրեականացրած իշխող ուժի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի քրեական էնթամշակույթի հետ ասոցացվող անվանմամբ «Սիցիլիա» ՍՊԸ-ն 2015 թվականին սնանկ է ճանաչվել։
Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 18-ին այցելել էր Արարատի մարզ՝ հետևելու Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ջրամբարի շինաշխատանքները պարետի ցուցումով վերսկսվել են ապրիլի 13-ից:
Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից տառացիորեն րոպեներ առաջ 168.am-ը տեղեկատվություն ստացավ, որ Ալեն Սիմոնյանը Բաղրամյան պողոտայում հանդիպում է կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ։