ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:
«Ինչո՞ւ ռումինական «TAROM» ավիաընկերությունը հեռացավ Հայաստանից»
Այրվածքաբանության ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է Տեառնընդառաջի տոնին «բարձր թռչել»: «Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է»,- գրված է կենտրոնի ֆեյսբույքան էջում:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։
«Թվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը համարձակ է ինչ-որ փուլերում, Հայաստանը գիտակցում է իր դերը՝ որպես ԵԱՏՄ հիմնադիր երկիր, փորձում է կառուցել անհրաժեշտ հարաբերություններ իր հյուսիսային հարևանների և գործընկերների հետ: Մյուս կողմից՝ Փաշինյանն իշխանության է եկել արևմտյան, արևմտամետ ուժերի աջակցությամբ, որոնք փորձում են Հայաստանի համար ուղիներ բացել դեպի Արևմուտք, բայց ԵՄ-ի քաղաքականության մեջ 1990-ական թթ. եղել են շատ խոստումներ, որոնք վերածվել են գործի, իսկ հիմա իրավիճակը փոխվել է»
Ինչպե՞ս է Հրայր Թովմասյանն ընտրվել ՍԴ նախագահ
««Սանիթեք» ընկերությունն այս վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված է հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային անգլո-ամերիկյան կազմակերպությաններից մեկի միջազգային արբիտրաժի լավագույն մասնագետները, արդեն ավարտում են ներկայացվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացը»,- մանրամասնեց Ք. Առաքելյանը:
Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի բարձր հեղինակությունը Եվրոպայում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես, ինչպես նաև բացառիկ դերակատարությունը մեր երկրում սահմանադրականության ինստիտուտների հզորացման և օրենքի գերակայության հաստատման գործում՝ խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք Եվրոպայի Խորհրդի որևէ մարմին պատրաստվո՞ւմ է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջիաննի Բուքիքիոյի նկատմամբ՝ փարատելու կամ հերքելու պատգամավորի հնչեցրած մեղադրանքները։
Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետևյալը.
Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ “կոնտրբորսա”, որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։
Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով:
«Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, մոդեռնիզացված կամ չմոդեռնիզացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր: Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա»:
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Հայոց պատմության հարցաշար պատասխաններով» 9-րդ դասարանի ավարտական քննության համար նախատեսված գիրքը ԿԳՄՍՆ-ն չի երաշխավորել. 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Պատմաբան Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ էր հրապարակել նշված հարցաշարի պատասխաններից մի հատված, որտեղ նշված է, որ 1998-2008 թվականներին ընտրակեղծիքներով 2 ժամկետով նախագահ […]
Այսօր «Ռեվյու» հաղորդման հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ու իրավաբան Արսեն Բաբայանը: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
Երեկ, երբ հայտնի դարձավ, որ հանրապետության նախագահը ստորագրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների կազմից ազատվելու նպատակով հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցավ արդեն «Այո»-ի օգտին քարոզարշավ անցկացնելու գործին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Մեղրաձոր համայնքի արդեն նախկին համայնքապետ Կառլեն Հովհաննիսյանին ասել է, որ ազատման դիմում գրի և հեռանա:
Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Երևան քաղաքը սպասարկող մի շարք երթուղային միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդներ։ Մասնավորապես՝ այսօր աշխատանքի դուրս չէին եկել համար 19, 21, 25, 29 երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներն ու 24 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները։
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ գերմանացի գործընկերների հետ պարբերաբար քննարկում եմ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։ Նրանք անընդհատ հարցնում են, թե ինչ նորություն կա Հայաստանից։ Երեկ գիշեր Բուդապեշտից Դրեզդեն վերադառնալիս գնացքում քննարկում էինք հանրաքվեով ՍԴ դատավորներին պաշտոնից ազատելու թույլատրելիությունը։ Բոլորս համակարծիք էինք, որ դա ուղղակի աբսուրդ է։
Նախորդ դարում մենք մի քանի տասնամյակ շարունակ երազեցինք անկախության մասին, սակայն այն ստանալուց հետո միայն հասկացանք, թե որքան դժվար է պահպանել այն։ Մեր օրերում ոմանք ուրախ են, որ չեն ապրել խորհրդային ժամանակաշրջանում, չեն տեսել աքսորն ու գնդակահարությունները, չեն տեսել սովի ու համաճարակի մատնված Երևանը։ Այդ տարիների մի շարք գաղտնի էջերը կամ բացահայտված են մասամբ, կամ էլ մնում են առեղծված։
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմելով Ջերմուկ քաղաքի բնակիչներին՝ կոչ էր արել նրանց ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, սակայն բնակիչները չարձագանքեցին վարչապետին։
Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ուժի մեջ լինելով՝ դեռ ոչ մի դատավոր այդ «շահավետ» առաջարկից օգտվել չշտապեց։
Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-ահանջ ունեմ ձեզ:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում, պատերազմների վարման տեսանկյունից, ավելի արդյունավետ է դարձել հոգեբանորեն դասալքել, բարոյապես ապականել և մասնատել հակառակորդի հասարակությանը, քան զենքի ուժով կամ դրա սպառնալիքով նվաճել վերջինիս:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ: Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել: Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով համոզել, որ ամեն ինչ ըստ օրենքի է արվում:
«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։
Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:
Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։