Արշակ Կարապետյանը հրամայել է կրակել
Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ։
168.am ֊ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել այսօր կայացած ՊՆ կոլեգիայի նիստից։ Մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։