Անցած տարվա հոկտեմբերի սկզբին Հայաստան տեղափոխված Հայրիյանները ֆինանսական լուրջ խնդիրների առջև են կանգնած: Երեք անչափահաս երեխայի հայր Նվեր Հայրիյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ո՛չ գումար ունեն, ո՛չ բնակավայր: Տան վարձը նույնպես չեն կարողանում վճարել:
2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Երեմ Ալլաղյանը 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ժամկետային զինծառայողը պատերազմում վիրավորում է ստացել, կորցրել է ծառայակից ընկերների, հրամանատարների, տեսել նրանց զոհվելը։ Վիրավորում ստանալուց հետո Երեմի ընտանիքը նրանից 15 օր շարունակ լուր չի ունեցել, նա համարվել է անհետ կորած, միայն 15 օր հետո է հաջողվել նրան գտնել, որից հետո նա կապ է հաստատել ընտանիքի հետ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մտահոգում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, և նա խաղաղության հասնելու կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին: Հռոմի պապն այդ մասին հայտարարել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը։
Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանն Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել:
«Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դեպի հարավ՝ դեպի Իրան, դեպի Մերձավոր Արևելք։ Եվ այդ դեպքում Հայաստանը դառնում է պակաս կարևոր։ Եվ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականորեն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չեն արձագանքել։ Ակնհայտորեն նրանք նախապես տեղեկացված էին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Ղարաբաղը»:
«Երազանք» զարգացման հիմնադրամն սկսում է «Արցախի մարդիկ» խորագիրը կրող նոր նախագիծ։ Նախագիծը նպատակ ունի փաստագրելու ու հանրությանը ներկայացնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունները մինչ 44-օրյա պատերազմը և դրանից հետո, շրջափակման ընթացքում և բռնի տեղահանման նախորդող օրերին։
Ինչ վերաբերում է, վարչապետ կոչեցյալի հպատակներին, որոնք կամովին իրենց զրկել են սեփական կարծիք ունենալուց, արժանապատվությունից և հլու-հնազանդ կատարում են իրենց տիրակալի բոլոր քմահաճույքները` թութակի պես կրկնելով նրա խոսքերը, ապա նրանք նման են «Ստոկհոլմյան համախտանիշով» տառապող պատանդներին։Չեմ բացառում, որ ապագայում, այն կկոչվի որպես «Հայկական համախտանիշ»։
Հանրային հեռուստաընկերությունը պատվեր է կատարել։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը՝ խոսելով Գարեգին 2-րդ կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին։
Անցած տարին, մեղմ ասած, դրամատիկ էր, միանգամայն կանխատեսելի, հետևաբար՝ նողկալի։ Ես չեմ հավատում ամսաթվերին, ներառյալ «Նոր» տարուն, քանի որ չեմ հավատում նոր սկզբին և չեմ կիսում այդ մանկական համոզմունքը։ Այս մասին գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ հնդիկներն ու ռուսներն ուրախանում են Երևանում։
Վայ, ժողովորդ ջան, էս իմացել եք՝ ստեղով եմ անցնելու, ինձ էիք սպասո՞ւմ, կներեք, մի քիչ ուշացա:
Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1-ից նոր դրույքաչափերն արդեն գործում են, իսկ որոշ ժամերի անվճար կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Սոցցանցերի հայկական տիրույթում հերթական խաբեության միջոցով փորձում են օգտատերերի անձնական տվյալները ստանալ, այս անգամ` աշխատանք առաջարկելու պատրվակով։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը մարդկանց հորդորում է ավելի զգոն լինել և կասկածելի հղումներով չանցնել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայերի մեդալներ, շքանշաններ, և պատվոգրեր է շնորհել տարբեր ոլորտներում ունեցած վաստակի համար։
Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Այստեղ կարող էր լինել իմ ավտոմեքնեան, սակայն մենք ապրում ենք Հայաստանում և վարչապետի ավտոշարասյան ժամանման համար իմ ավտոմեքենան տարհանել են, տարհանել են առանց նախազգուշացման, առանց որևէ իրավախախտման կատարման և անհայտ ուղղությամբ։
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։
«Սոթքը չի աշխատում, հանքերը կիսատ են աշխատում, հանքերի մեծ մասում 50 տոկոս փայատերեր են, ընդերքն օգտագործվում է, բայց այդ գումարները չեն ներմուծվում պետական բյուջե: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը: Իսկ թանկությո՞ւնը… կենսաթոշակը… կիսատ-պռատ խոսք է տալիս մինիմալ զամբյուղ փոխել՝ դա էլ չեն կատարում: Ժողովրդին ո՞ւր են տանում՝ չգիտեմ: Կոմունալ ծախսերը… ով եկավ՝ ջրի գին բարձրացրեց, ով եկավ՝ գազ գին բարձրացրեց, լույսի գին բարձրացրեց… »,- մեզ հետ զրույցում ասում էին մեր հայրենակիցները:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը մտել է ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակ ըստ Forbes-ի։
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել․
Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:
Տեւական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է հայրենիքի ճակատագրով մտահոգված եւ իր անձնական կյանքով հետաքրքրվող քաղաքացիների հարցերին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա «Հինգ հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հինգ հարցերի։
2023 թվականն Արցախի, Հայաստանի ու հայ ազգի համար բացասական առումով շրջադարձային դարձավ։ Ավելի քան 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին 24-ժամյա ռազմական գործողություններով, ըստ էության, ցեղասպանություն իրագործեց արցախահայության նկատմամբ, պարտադրելով տեղահանվել հայրենի երկրից, պապերի կառուցած քաղաքներից ու շեներից։
Ցավդ տանեմ, Հայաստան
Շուրջ մեկ ամիս առաջ ռուսախոս երկու օտարերկրացիներ Երևանի կենտրոնում խուլիգանական արարքներ էին կատարել: Նրանք վնասել են Երևանի Թումանյան փողոցում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
«Նռան պինդ կեղևը մեր հավատքի զորավոր վահանն է, որի վրա առկա է հավատքի թագը»: Գրիգոր Տաթևացի
ԶՊՄԿ-ն տարածել է նոր կորպորատիվ հոլովակը
«Տավարի մսի գինը բավական բարձր է, շատ թանկացած է: Եթե մաչայի փափկամիսը կարող եք 5000 դրամով էլ գնել, ապա ֆիլեի փափկամիսը 7500 դրամից ավելի է, իսկ մեջի մասը 10.000 դրամից ավելի է»,- ասաց Պիպոյանը:
Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի: