ՀՀ ՆԳՆ-ն հաստատում է` ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում կա

Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին ավելի վաղ սոցիալական իր էջում հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղից էլ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։

Նա նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։

Այս խնդրին անդրադարձել էր նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ նշելով. «Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն, հիմա մեր հյուպատոսը Քամիլ Զեյնալլիի կողքին է»։

Նրա  հաստատել է լուրերը, որ Զեյնալլին ձերբակալվել է ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանի հարցման հիման վրա։

Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

«Դեսպանությունն արդեն զբաղվում է նրա հարցով։ Այսօր առավոտյան ժամը տասին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը ուղարկել դատարան, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ասել է Բյուլբյուլօղլուն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Զեյնալլիին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

 

Տեսանյութեր

Լրահոս