ՀՀ պաշտպանական գերատեսչությունը գիշերը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 24:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել:
ԵՄ-ն կոչ է անում Երևանին ու Բաքվին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնմալ ելման դիրքեր: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև Ջերմուկ քաղաքը։
168.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանին հարցրեց՝ արդյո՞ք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ հարձակումը տեղավորվում է Գուրգեն Արսենյանի ձևակերպման տրամաբանության ներքո, և առհասարակ ո՞ր դեպքում են ռազմական դրություն հայտարարում:
Հայկական բանակը, փաստորեն, սահմանափակել է ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների (որոնց յուրաքանչյուր 4-րդ զինվորը՝ 60 մմ ականանետով է զինված) գործողությունները և դրանք դարձրել՝ Մակեդոնացու բնութագրած՝ «ստորացված ասպետներ», կամ «էլիտար հետևակ»:
2020 թ.-ից ի վեր հետևողականորեն քանդվում է վիրավոր հայկական բանակը: Օրինակ, ամիսներով չկա գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարը դպրոցական մի նախկին ուսուցիչ է, իսկ զորակոչը դարձնում ես փողով ազատվելու հնարավորությամբ: Սրանք փաստեր են: Սրան զուգահեռ հայտարարվում է, որ «խաղաղություն է լինելու շուտով` Արցախը տալով ու պայմանագիր ստորագրելով»:
Փաստերը վկայում են՝ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով. Թաթոյան
Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնվել։ Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։
«Մի հատ դրա լեզվավարժանքներին նայեք էլի ԱԺ-ում։ Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել»։
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով առավոտյան վիրավորումներ ստացած քաղաքացիներ են տեղափոխվել Մարտունիի բժշկական կենտրոն։
Հուլիսին ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել Հայաստանից. Ո՞ւր են գնացել այդ գումարները
«Բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: ՊՆ-ն, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, կորուստները, ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի: Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է»:
«Իրենք կազմել են տեքստ: Այդ տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես: Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն, որ լինի ամբողջական: Հենց հիմա աշխատում ենք տեքստի վրա: Նիստին չենք մասնակցելու»,- ասաց նա:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի […]
Գեղարքունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սահմանամերձ Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերը դատարկվել են… Կութի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու կողմից կրակոցները սկսվել են 23:00-ի սահմաններում, գնալով ավելի են ակտիվացել, ապա թնամին կրակ է բացել գյուղի վրա.
Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և ՀԱՊԿ դեմ։ Դրանք հարվածներ են նաև Իրանի տարածաշրջանային շահերին։ Այո, թուրք-ադրբեջանական դաշինքը մի քանի խնդիր է լուծում։ Եվ եթե մենք այս ամենը հիմա շատ հստակ չարձանագրենք, ապա հերթական անգամ խայտառակ միայնության և նոր կորուստների առջև ենք կանգնելու։
Օգոստոսի 28-ին գերմանահայության շրջանում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանկֆուրտի ցուցահանդեսներից մեկում Ուրարտուն ներկայացվել է իբրև Ադրբեջան:
Շուրջ 2 ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն կատարվածը մնում է չբացահայտված։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն օգոստոսի 25-ից հետո կապի մեջ է բերձորցիների հետ, հետաքրքրվում է, թե ինչպես են տեղավորվել, կենցաղային ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվում, աշխատանք ունեն և ընդհանրապես ինչպես են ապրում։
Երեկ համացանցում աղմկահարույց տեսանյութեր էին տարածվել Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակի տարածքից․«Սենսոր» երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի մի քանի մասնակիցներ ուղղակի մագլցել էին ռադիոդիտակի մետաղական կոնստրուկցիաների վրա:
«Պատիվ ունեմ» խմբակցությունն ակտիվորեն ներգրավված է եղել և կլինի խորհրդարանական դիվանագիտության, խորհդարանի այս կամ այն վերահսկողական ֆունկցիաների իրականացման, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության մեջ»,- հավելեց պատգամավորը:
«Դուք մեզ տեսնելու եք խորհրդարանում այն օրակարգով, ինչի մասին հայտարարել ենք». Իշխան Սաղաթելյան
Ցնցումներն անխուսափելի են
Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ի նիստում կքննարկի ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Այս մասին տեղեկեացնում է քաղաքապետարանի կայքը:
2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բերդ խոշորացված համայնքում ևս նոր ՏԻՄ կընտրեն:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ: Այս մասին հայտնում են կուսակցությունից:
Ի՞նչ հեքիաթներ է պատմում էկոնոմիկայի նախարարը
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1,7 հազար բեռնատար է կուտակվել։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Օրեցօր աճող բեռնատարների հոսքը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար: