
«Իրական պատկերը սա է. մարդուն կալանել են, իսկ իրենք դատի ժամանակ զբաղված են ֆեյսբուքով ու չաթով»

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջում տարածվել են այս լուսանկարները՝ հետևյալ գրառմամբ.
«Այս լուսանկարներում նիկոլաքպական «արդարադատության» ողջ պերճանքն է: Կարծում եմ՝ այս լուսանկարները կդառնան նիկոլական ռեպրեսիաների խորհրդանիշը, քանի որ աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի: Դատավոր Սուսաննա Գզոգյանը և դատախազ Ծովակ Մնացականյանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով միակ ապացույցի հետազոտման ժամանակ (փորձագետի հարցաքննության) զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով:
Մի կողմ թողնենք այն, որ հետազոտվող ապացույցը բազմաթիվ թերություններ ունի և, ըստ էության, առոչինչ է:
Կրկնում ենք՝ ՄԻԱԿ ապացույցի հետազոտումը բացարձակ հետաքրքիր չէր ո՛չ դատավորին, ո՛չ մեղադրող դատախազին:
Վերջում նշենք, որ արդեն 5+2 ամիս է, ինչ այս մարդիկ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով կալանքի տակ են պահում քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին՝ ամիսներով նիստեր չանելով, իսկ նիստերի ժամանակ էլ հեռախոսով ինտերնետի մեջ են խորացած:
Քաղաքական իշխանությունը կարող է ինքնափառաբանող տասնյակ հեքիաթ ֆիլմեր նկարել դատական բարեփոխումների ու գործերի քննման որակի և արագության մասին:
Սակայն, իրական պատկերը սա է: Մարդուն կալանել են, իսկ իրենք դատի ժամանակ զբաղված են ֆեյսբուքով ու չաթով»: