Դե ուրեմն, ՀՀ-ում կառուցված ճանապարհից մի օգտվեք. կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան, Զանգուի ձորով ոտ-ոտ հասեք Երևան. Փաշինյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլորը պետք է հարկ վճարեն, այդ թվում՝ արտագնա աշխատողները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները։
«Ո՞նց կարող է այդպես լինել, որ չվճարեն, չվճարելու դեպքում էլ՝ օրենքով սահմանված պատասխանատվության հասնեն։ Նույն օդանավակայանի ճանապարհն ասեմ, ասում են՝ դե, գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել, բա որտեղի՞ց եք մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին ստեղծված ճանապարհից մի օգտվեք, կողքի մերձդաշտյա ճանապարհով, հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք-հասեք օդանավակայան։ Այս ինչ վերաբերմունք է ընդհանրապես։
Սխալ է, ուրեմն՝ օդանավակայանից պետք է ասենք, որ այս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք Երևան հասնելու ուրիշ ճանապարհ գտեք, Զանգուի ձորով, բնությունը, բնաշխարհը վայելելով՝ ոտ-ոտ եկեք-հասեք Երևան։ Իհարկե, գրոտեսկ եմ անում, բայց խորքի մեջ սա է բովանդակությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց մարդկանց բացատրել, թե ինչի մասին է խոսքը, որ որևէ մեկը հարկ վճարելուց ուրիշին չի տալիս իր գումարը, այլ մի գրպանից հանում, դնում է մյուս գրպանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում