Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել

Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրան մեղադրանք չի առաջադրվել։ Անազատության մեջ պահվել է շուրջ 60 ժամ։ Փաստաբանի խոսքով՝ արարքը, որի մեջ կասկածվում էր` թմրամիջոցների պահումը և իրացումը, չի հաստատվել:

«Աշոտ Դանելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել»,- նշել է նա։

Դանիելյանն իր հերթին նշել է, որ իր նկատմամբ կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել, բայց դա չի ստացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829