
ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին՝ չժխտելով, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են:
«ՀԱՊԿ-ից ակնկալում էինք , որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց», – ասել է ԱԽՔ-ը։
Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք խոսք է եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանել է.«Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»