«ԱԺ-ում հանդիպման ժամանակ ասել եմ՝ 20-30 մեքենայի համար օրենք եք մտածում, երբ 60.000 մեքենա օրենքից դուրս աշխատում է: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Զբոսաշրջիկը, օդանավակայանից դուրս, ՀՀ-ում մի երկու շաբաթ մնալով՝ օգտվելու է տաքսիների գներից ու զարմանա»,- նշեց Վահագն Սահակյանը:
Շուտով Արցախում հասարակական կազմակերպություններից կազմված խումբն անվստահություն կհայտնի Փաշինյանին՝ ցույց տալով, որ վերջինս չի կարող Արցախի ճակատագիրը որոշել ու Արցախին թողնել Ադրբեջանի կազմում։ Մենք ցույց կտանք Նիկոլ Փաշինյանին, որ Արցախի հարցը լուծելու համար ոչ թե տարբերակներ չկան, այլ ինքն ունակ չէ ուղղակի այդ հարցը լուծել։ Չի կարողանում իր անպիտան, հակահայկական էությամբ հարց լուծել»,- շեշտեց Անաստաս Իսրայելյանը։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըսած ենք, կ՚ըսենք ու մի՛շտ պիտի ըսենք.- եկեղեցին իր ըսելիքը եւ ընելիքը ունի մեր ազգը յուզող խնդիրներուն ու դիմագրաւող մարտահրաւէրներուն գծով։ Ազգին հարցերը նաեւ եկեղեցւոյ հարցերն են եւ՝ փոխադարձաբար։ Այս կը յիշեցնէ մեզի մեր դարաւոր պատմութիւնը»։
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավոյին հիշեց միայն ֆեյսբուքը, պարտաճանաչ բլոկեց Հետքի այսօրվա նյութերը: Պաշտպանության նախարարությունն էլ չհիշեց, որ ունենք Ազգային հերոս Մ. Մելքոնյան անուն ազգանունով:
«Կայքերը, թարսի պես, ավելի սիրուն դիզայն ունեն, քան մեր իրական կինո կամ ուղղակի թատրոնները։ Բայց քարտի տվյալ են գողանում, ու որպես հետեւանք, վրայի գումարները։ Կարճ ասած, զգուշացեք։ Ու եթե վիզ պետք ա ծտի հետ Շեքսպիր դիտել, մի հատ գուգլեք, գտեք թատրոնի իրական հասցեն»։
Այսօր ընկերներիցս մեկը զայրացած պատմեց իր դիտած Թաթուլ Հակոբյան-Պետրոս Ղազարյան-Նժդեհ Հովսեփյան եռակողմ զրույց-քննարկման մասին: Ինձ ստիպելով նայեցի։ Պատկերացնում եմ, եթե այդ եռախոսությունը նայեր որևէ օտարերկրացի, ինչ կմտածեր հայ ժողովրդի մասին։ Հավատացե՛ք, նա չէր խղճա մեզ, նույնիսկ չէր արհամարհի, այլ պարզապես կզզվեր մեր ժողովրդից։
«Հետո Ալիևի հետ այդ նկարները, որոնք զարհուրելի էին, բոլոր այն մարդկանց համար, որոնց երեխաները մինչև այժմ անհետ կորած են, ռազմագերի են և այլն։ Քիչ էր մնում ղդիկ տար Ալիևին, ոտքի բութ մատը, կրունկները մասաժ աներ, այն դեպքում, երբ իր դեմը կանգնած էր, իր իսկ ասածով, բռնապետը, կոռումպացվածը»։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման ձևով միավորել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Կարեն Անդրեասյան. չստացված բռնապետը
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ հնարավոր է, որ իրոք սալմոնելան հայկական թռչնամսի դեպքում առկա է, բայց հնարավոր է, որ դրսից բերված թռչնամիսն է հայկականի անվան տակ վաճառվում:
168.am-ի հետ զրույցում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կազմակերպիչներից Անի Բալուղյանն ասաց, որ ստորագրահավաքի առաջարկով դիմել են տարբեր կառույցների և սպասում են արձագանքի։ Եվ անկախ այդ արձագանքից, առաջին հերթին՝ հայրենիքի փրկությունը կախված է հայ ազգից և նրա միասնականությունից։
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։
Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել, Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական քարոզչությանն ի պատասխան։
Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել նույն Դատարանի նախագահ, ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Մխիթար Պապոյանի հետ։
Եթե հեղուկ գազի գինը մայիսի 29-ին 220 դրամ էր, վերջին մի քանի օրերին նվազել է ու դարձել 140-180 դրամ: Գինն էլ տատանվում է՝ ըստ տեղանքի:
Մայիսի 27-28-ը Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը:
Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օրը ցերեկով քար տաշող շինարար չպիտի լինի, փոշին դրա հետևանք է:
2023թ. մայիսի 11-ին Կառավարությունը որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հունիսի 8-ին Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանք լրագրողներին որոշ մանրամասներ էին փոխանցել երեկ իրենց հարցով տեղի ունեցած դատական նիստի մասին:
Կառավարության դիմաց հունիսի 8-ին բողոքի ակցիա էին իրականացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանք լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ էին հայտնել երեկ իրենց հարցով տեղի ունեցած դատական նիստի մասին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։
Հունվարին 168.am-ը գրել էր, որ հրթիռների գործով վկաների թիվը հասնում է 15-ի, և, որ նրանց թվում են, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը, վերջինի հետ է կայացել Դավիթ Տոնոյանի միակ առերեսումը:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝ եթե մարդը փոքր տարիքում պատվաստվել է, մեծ տարիքում կարմրուկով վարակվել, արտերկիր հանգստի գնալիս պե՞տք է պատվաստվի, թե՞ չի վարակվի:
Այս տարվա մայիսին 176 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն և նշում, որ սա լավագույն ցուցանիշն է՝ նախորդ տարիների համեմատ:
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով՝ հայությունը չպետք է հիասթափվի ստեղծված իրավիճակից, քանի որ տեսնում է այն լույսը, որը ծագելու է Հայաստանի վրա։
168.am-ի հետ զրույցում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ այս պահին շտաբում գործում են 18 տարբեր ստորաբաժանումներ, որոնք սպասարկում են Արցախից տեղահանված բնակիչներին, նաև այն արցախցիներին, որոնք նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու պատճառով Հայաստանից չեն կարողանում գնալ Արցախ։
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: Այս մասին տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Նկատի ունենալով, որ հարցվածների 30%-ը չի քվեարկի, 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, իսկ 20%-ը ընդհանրապես չի պատասխանել այս հարցին, ապա ցավով պետք է արձանագրել, որ հայ հասարակության պասիվությունն ու անտարբերությունը թույլ է տալիս Նիկոլին, շրջանցելով ազգային-պետական շահերը, ժողովրդի կամքն ու հիմնարար իրավական փաստաթղթերը` միանձնյա որոշել Արցախի ճակատագիրն ու ապահովել Հայաստանի թրքացման հեռանկարը: