Բրյուսելում Նիկոլը փաստացիորեն ևս մեկ անգամ հանձնեց Ղարաբաղը․ Արմեն Աշոտյան

«Բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքները խայտառակ են, անմխիթար ու ողբերգական»,-այսօր երեկոյան «МОЯ АРМЕНИЯ/Իմ Հայաստան» թելեգրամյան ալիքի ուղիղ եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Melik Adamyan 2 թելեգրամյան ալիքով միացմամբ պատասխանեց օգտատերերի մի շարք արտաքին ու ներքին քաղաքական հարցերի։

Արմեն Աշոտյանը, մասնավորապես անդրադառնալով բրյուսելյան եռակողմ հանդիպմանն, ասաց, որ արդյունքները խայտառակ են, անմխիթար ու ողբերգական, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանից այլ ակնկալիքներ չկային ու չէին կարող լինել։ «Ամեն անգամ ցավալի է տեսնել, թե Հայաստանի Հանրապետության, մեր անունից՝ ինչ է տեղի ունենում»,-ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ այն հայտարարության տեքստը, որով եռակողմ հանդիպումից հետո հանդես եկավ ԵԽ նախագահ Շառլ Միշելը, նախապես համաձայնեցված էր հայկական ու ադրբեջանական կողմերի հետ։ «Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ նիկոլական քարոզչությունը փորձում է ներկայումս իր վրայից գցել պատասխանատվությունը եվրոպական չինովնիկների վրա մի ոճով, թե դա նրանք են ասել, ոչ թե մենք , դա մեր անունից չէ, դա Շառլ Միշելն է։ Նախորդ հանդիպումների դեպքում դա տեղի է ունեցել, վստահ եմ, որ այս անգամ ևս դա տեղի է ունենալու։

Վստահեցնում եմ, որ նմանատիպ հանդիպումները չեն ավարտվում միակողմանի հայտարարություններով, համոզված եմ, որ հայտարարության տեքստը համաձայնեցված էր հայկական և ադրբեջանական կողմերի հետ, այսինքն՝ հայտարարությունն արեց Շառլ Միշելը, սակայն հանդիպմանը մասնակից բոլոր կողմերի կողմից»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Արդյունքները, նրա խոսքով, ինչպես և ենթադրվում էր, անմխիթար են, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ունենալ ստորություն հանձնել Արցախը և ՀՀ ազգային շահերը։ «Ամենաակնառու փաստն այն է, որ Նիկոլը փաստացիորեն համաձայնել է ճանչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց Սովետական Ադրբեջանի սահմաններով, այսինքն՝ այդ թվում նախկին ԼՂ ինքնավար մարզը։ Սա աղաղակող դավաճանություն է։ Հայաստանն իրավունք չունի, ինչպես Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, բանակցությունների ընթացքում հանդես գալ այդ թվում ԼՂ ժողովրդի անունից։

Բրյուսելում փաստացիորեն նա ևս մեկ անգամ հանձնեց Ղարաբաղը։ Ամեն անգամ նա կես քայլ ավել հանձնում է Ղարաբաղը և սա այս հանդիպման ամենաաղաղակող փաստն էր»,-ասաց Աշոտյանը։ Առաջարկում ենք ողջ եթերին ծանոթանալ տեսանյութով։

Տեսանյութեր

Լրահոս