Բաժիններ՝

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողները հաղթանակ են տարել միջազգային մրցույթներում

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնի առաջին կուրսի ուսանողուհիներ Կիմա Օհանյանն ու Մարիամ Էլոյանը, մասնակցելով «World Art Games» և «Brussels LE SAISON STARS AU» մրցույթներին, արժանացել են 1-ին կարգի մրցանակի։

Դաշնամուրային բաժնի երկրորդ կուրսի ուսանող Էդուարդ Չավոշյանցը, մասնակցելով «Copenhagen Stars 2021» արվեստի, երաժշտության, երգեցողության, պարի և ֆոլկլորի միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է առաջին կարգի և ոսկե մեդալ մրցանակների։

«Ի սրտե շնորհավորում ենք մեր ուսանողներին` ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրինությունն ու ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են դաշնամուրային բաժնի դասախոս պրոֆեսոր Գեորգի Ավանեսովին իր սաների հաղթանակների և ձեռքբերումների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում իր կատարած աշխատանքի համար»,-ասվում է քոլեջի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս