Բաժիններ՝

«Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը՝ որպես դեղահաբ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերների դատին է հանձնել ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:

Բեմադրության և նկարչական ձևավորման հեղինակը Սարգիս Մանուկյանն է: Երաժշտական ձևավորումը՝ Արեն Օսիպյանի:

Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես անտիդեպրեսանտ ակնկալիքով, որ հանդիսատեսը մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա:

Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունն անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների և հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները: Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «‎հիմարի» հետ: Ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում…

Ֆրանսուա Պինյոնին (հիմարին) մարմնավորում է թատրոնի երիտասարդ դերասան Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը: Համլետ Գյուլզադյանը Արշամբոյի դերում է, Վահրամ Խառատյանը՝ Լուսիեն Շովալի, Արման Սաքանյանը՝ Ժուստ Լյոբլանի, Մարիամ Ղևոնդյանը՝ Կրիստինա Բրոշանի, Տաթև Պետրոսյանը՝ Մառլենի դերում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս