
«Լույս հավիտենական» համերգին կհնչեն Մաշտոցի շարականներն ու Կոմիտասի գործերի հիման վրա գրված երգաշարը

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին «Լույս հավիտենական» խորագրով համեգային ծրագրի շրջանակում իր մեկնությամբ կներկայացնի «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ», «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքերը:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Ինձ համար Մաշտոցն ու Կոմիտասը հայկական ինքնության բանաձևողներից են:
Հինգերորդ դարում գրված մեսրոպյան շարականն ու կոմիտասյան բանաստեղծական խոսքն այդ ինքնության ստեղծագործական դրսևորումներն են»,- նշում է Արծրունին:
Համերգին կմասնակցեն երգչուհի Աննա Մայիլյանը, ազգային փողային նվագարանների կատարող Նորայր Քարտաշյանը, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, «Սաղմոսերգու» (գեղ. ղեկավար և խմբավար Վահե Բեգոյան) և «Շողակաթ» (խմբավար Կարինե Եզեկյան) երգչախմբերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):