Ֆրանսիան բացում է նախկին նախագահ Միտերանի՝ Ռուանդայի արխիվները
Ֆրանսիան կբացի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի՝ Ռուանդայի արխիվը: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ 1990-94 թվականների արխիվը հասանելի դարձնելու նպատակն է պայմաններ ստեղծելու՝ հասկանալու համար Ռուանդայում Ֆրանսիայի դերակատարումը:
«Ֆրանսիան միանում է Ռուանդայի ժողովրդին՝ ոգեկոչելու թութսիների ցեղասպանությունը և հիշատակի այս օրը հայտնում է իր կարեկցանքն ու համերաշխությունը նրանց, ովքեր կարողացան ողջ մնալ ու այն ընտանիքներին, որտեղ եղան զոհեր»,- ասվում է հայտարարության մեջ: