Բաժիններ՝

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես կգա համերգով

Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ծրագրում ներառված են.

Աստոր Պիացոլլա «Oblivion» – Վիլեն Զաքարյան (ակորդեոն), նվագակցող` Սաթենիկ Աթաջանյան, դասավանդողներ՝ ԼՂ-ի մշակույթի վաստակավոր գործիչներ՝ Իննա Գասպարյան և Կարինե Հարությունյան
.Վիվալդի «Ձմեռ» – Վիլեն Զաքարյան (ակորդեոն), ուսուցիչ՝ ԼՂ-ի մշակույթի վաստակավոր գործիչ Իննա Գասպարյան

Կապուա «Օ SOLE MIO» – Հայկ Պետրոսյան, ուսուցիչ՝ Անժելա Միրզոյան, նվագակցող՝ Կարինե Առաքելյան
.«Ինտերմեցո»-մշակումը՝ Գրիգոր Հախինյանի – Գայանե Գրիգորյան՝ շվի, նվագակցող՝ Անահիտ Գրիգորյան
Սկրյաբին «Էտյուդ»- Սաթենիկ Աթաջանյան, ուսուցիչ՝ Կարինե Հարությունյան

Է.Գազարով «Վալս» – Վլադիմիր Գալստյան,ուսուցիչ՝ Լիանա Ապրեսյան

Ժող. երգ՝ «Թուրնավ հաց֊խնեցե» – Արմինե Գասպարյան և Լանա Գրիգորյան, ուսուցիչ՝ Լուսինե Մարտիրոսյան, նվագակցող՝ Դիանա Պետրոսյան

Կոմիտաս «Հորովել» – Արմինե Գասպարյան, ուսուցիչ՝ Լուսինե Մարտիրոսյան , նվագակցող՝ Դիանա Պետրոսյան
Շոպեն «Էտյուդ N 14» – Ելենա Սաիյան , ուսուցիչ՝ Ալվինա Դանիելյան

«Մատաղ քեզ»-խոսք` Ավետ Բարսեղյանի, երաժշտ. Գուրո Գասպարյանի. կատարումը` դասավանդող Գոհար Ալեքսանյանի։

Համերգը կազմակերպվում է Երաժշտության ուսումնական կենտրոնի ջանքերով` ղեկավար Սվետա Ճաղարյանի գլխավորությամբ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի կոլեկտիվը հրավիրում են ունկնդրելու դասական երաժշտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս