Բաժիններ՝

Հայաստանում կբացվի գորգի թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանում գորգի թանգարան է բացվելու: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել: Գորգի թանգարանի ստեղծումը կլինի այդ ընդգծելու քայլերից ամենակարևորը: Ըստ մեզ՝ սա Լեռնային Ղարաբաղի հետ կապված կարևոր ռազմավարական քայլ կլինի, քանի որ կան երկրներ, որ նշում են, թե գորգագործության կենտրոն են, բայց այդ կենտրոնը Հայաստանն է»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Շուշիի գորգերի թանգարանից Հայաստան բերված գորգերը նոր ստեղծվող թանգարանում ներկայացնելուն՝ Քոչարյանը շեշտեց՝ այն թանգարանը պետական է լինելու և պետք է ստեղծված լինի պետական հավաքածուի վրա:

Փոխնախարարի խոսքով՝ Շուշիի գորգերի թանգարանի գորգերը մասնավոր հավաքածուից են և պատկանում են Վարդան Ասծատրյանին: «Մենք կարող ենք համագործակցել, նրա հավաքածուի ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել, բայց թանգարանը պետական է, ինչը նշանակում է, որ մասնավորն այնտեղ մասնաբաժին ունենալ չի կարող անկախ նրանից հավաքածուն Երևանինն է, Շուշիինը, թե այլ, սակայն մենք բաց ենք համագործակցության համար: Բազմիցս պարոն Ասծատրյանին համագործակցելու առաջարկներ արել ենք, բայց չի ստացվել: Մենք պայմանավորվածություն ունեինք Հայաստանի պատմության թանգարանում համատեղ ցուցադրություն իրականացնել, սակայն արձագանք չստացանք»,-շեշտեց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս