Բաժիններ՝

«Պլասիդո Դոմինգոյին լսելով՝ ես բացահայտել եմ դասական ժանրը». ասում է «Օպերալիա» մրցույթի կրկնակի մրցանկակակիր Նավասարդ Հակոբյանը. Orer.eu

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթում նոյեմբերի 5-ին երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն արժանացավ երկու մրցանակի՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի մրցանակին։ Մրցույթից հետո Նավասարդը ՕՐԵՐ-ի հետ կիսվեց իր տպավորություններով։

-Սիրելի Նավասարդ, շնորհավորում ենք «Օպերալիայի» պատվավոր մրցանակների եւ փայլուն ելույթիդ համար։ Ինչպիսի՞ն էր մրցույթը, արդարացան արդյո՞ք սպասելիքներդ։ Զգացվում էր, որ մասնակիցները շատ ուժեղ էին։

– Շնորհակալ եմ շատ ջերմ մաղթանքների համար։ Գիտեք սա աշխարհի ամեամեծ եւ ամենաբարդ մրցույթներից մեկն է, սովորաբար այս մրցութին մասնակցելուց հետո, այլ մրցույթի չեն մասնակցում։ Այո, ճիշտ եք, այս տարի մրցույթը բավականին բարդ էր, մասնավորապես միջին եւ ցածր ձայների համար։ Ժյուրիի կազմը աշխարհի առաջատար օպերային թատրոններից էր։ Հենց դրանով է այս մրցույթը անհրաժեշտ այն արտիստների համար, որոնք նոր են սկսում իրենց կարիերան։

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել։ Ինչո՞վ է «Օպերալիան» տարբերվում մյուսներից։ Պլասիդո Դոմինգոն ինչպե՞ս էր վերաբերում մասնակիցներին, ինչպիսի՞ հիշարժան շփումներ եղան նրա հետ։

-Այո , մասնակցել եմ տարբեր մրցույթների, կան եւ մի քանի մեծ մրցույթներ աշխարհում, բայց Օպերալիան դա իրադարձություն է, որին սպասում եւ հետեւում է ողջ աշխարհը։ Այս մրցույթը տարբերվում է նրանով, որ մրցույթն ունի միջազգային ժուրիի մեծ կազմ եւ եզրափակիչ փուլը հեռարձակվում է հայտնի Medici TV ով։ Գիտեք, 15 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի դասական երաժշտություն եւ Պլասիդո Դոմինգոն այն մարդն էր, ում ես առաջին անգամ լսել եմ, ում լսելով՝ բացահայտել եմ դասական ժանրը։ Չեմ կարող բացատրել հույզերս, երբ հանդիպեցի մաեստրոյին։ Իհարկե, բոլոր այն արտիստները, որոնք հասան մինչեւ եզրափակիչ փուլ, հնարավորություն ունեցան աշխատել նրա հետ։

-Ինձ զարմացրեց ժյուրիի կազմը։ Աշխարհի լավագույն օպերային թատրոնների պատասխանատուներն այնտեղ էին։ Արդյո՞ք արդեն համագործակցության առաջարկներ եղան նրանց կողմից։

– Այո, ինչպես նշեցի բոլոր առաջատար օպերային թատրոնների ներկայացուցիչները այնտեղ էին։ Իհարկե, շատ առաջարկներ կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։

-Որքան գիտեմ այժմ ամերիկյան Հյուսթոնի օպերային թատրոնում ես։ Ի՞նչ ծրագրով ես այնտեղ։ Որո՞նք են մոտ ապագայի ծրագրերը։

-Այո, այժմ ես Հյուսթոնի «Գրանդ օպերային երիտասարդական ծրագրում» եմ։ Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի այս պահը գտնվում եմ այնտեղ, եւ ավելի կատարելագործվելու հնարավորություններ ունեմ։

– Ի՞նչ ճանապարհ ես անցել, այսօրվան հասնելու համար։

-Իմ մանկությունն անցել է Գառնի գյուղում՝ Կոտայքի մարզում։ Սովորել եմ տեղի դպրոցում եւ երաժշտական դպրոցում, ապա Երգի պետական թատրոնում, մինչեւ կբացահայտեի Օպերային աշխարհը։ Ապա սովորել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ երկրորդ կուրսի վերջին արդեն Օպերային երիտասարդական ծրագրի մեներգիչ էի Մայր թատրոնում։ Այժմ գտնվում եմ Հյուսթոնի Գրանդ օպերայում որպես երիտասարդ արտիստ։

ՕՐԵՐ ամսագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս