Բաժիններ՝

«Բիթլզի» վերջին երգը գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանիշը

«Բիթլզ» խմբի վերջին երգը` Now and Then-ը, որը Ջոն Լենոնի կատարմամբ հրապարակվել է նոյեմբերի 2-ին, գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական հիթ շքերթը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Official Charts ընկերությանը, որը պատասխանատու է վարկանիշի կազմման համար։

Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, երգի հրապարակման օրն այն ընդամենը 10 ժամում բարձրացել է վարկանիշի 42-րդ հորիզոնականը, իսկ այս ուրբաթ արդեն զբաղեցրել է առաջին տեղը։ Լեգենդար խումբը գերազանցել է սեփական ռեկորդը` 18-րդ անգամ գլխավորելով բրիտանական հիթ շքերթը։

Հիթ շքերթը գլխավորած «Բիթլզի» առաջին երգը թողարկվել էր 60.5 տարի առաջ, իսկ վերջինը` 54 տարի առաջ, դրանք խմբի նոր ռեկորդներն են։ Լիվերպուլյան քառյակը դարձել է նաև ամենահին խումբը, որը երբևէ գրավել է վարկանիշի առաջին հորիզոնականը։

Now and Then երգը խմբի երգացանկում վերջինն է, որը գրել և կատարել է Ջոն Լենոնը։

Օրիգինալը ձայնագրվել է փորձնական տարբերակով 1970–ականներին, սակայն վերջնական մշակում չէր անցել։

Լենոնի սպանությունից հետո շատ տարիներ անց խմբի մյուս անդամները` Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնն ու Ռինգո Սթարը, վերսկսեցին աշխատանքը ստեղծագործության վրա, սակայն այն ավարտին հասցրին արդեն երկուսով` ՄաքՔարթնին և Սթարը. երգը գրելուց ավելի քան 40 տարի և Հարիսոնի մահից ավելի քան 20 տարի անց։

«Բիթլզը» մեզ համար երաժշտության այբբենարանն էր. Բրայան Մեյը՝ Something երգի մասին

Երգն ավարտին հասցնելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականությունը, որը թույլ է տվել օրիգինալ ձայնագրությունից Լենոնի ձայնի ավելի որակյալ տարբերակը ստանալ հետագա օգտագործման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս