Բաժիններ՝

Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթի Հայտերի ընդունումը սկսված է

Ուրախ ենք հայտարարել «Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI Մեդիա Մրցանակ 2018» երրորդ մրցույթը։

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են հեռուստաընկերություններ, պրոդյուսերական ընկերություններ, լրագրողներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ և մեդիա ոլորտի այլ արհեստավարժներ՝ ԵՄ Արևելյան Գործընկերության վեց երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։

«ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը» շնորհվում է միգրացիայի, ինտեգրման և էթնիկ, կրոնական ու մշակութային բազմազանության թեմաներին նվիրված լավագույն հեռուստատեսային ծրագրերին և ֆիլմերին, ինչպես նաև առցանց ծրագրերին:

Սա մեդիա ոլորտի արհեստավարժներին տրվող բացառիկ հնարավորություն է՝ իրենց տեսա-լսողական աշխատանքները միջազգային հարթակում ներկայացնելու, ինչպես նաև հեռուստաալիքների հետ կապեր հաստատելու համար։

Կարդացեք նաև

Բոլոր վեց անվանակարգերում հաղթողները պարգևատրվում են դրամական մրցանակներով։ Լրացուցիչ, ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ 2018 մրցույթի յուրաքանչյուր մասնակցի, որ ունի լրագրողական աշխատանքի փորձ և խոսակցական մակարդակում տիրապետում է ռուսերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի, տրվում է հնարավորություն Հայտ ներկայացնելու ԱԴԱՄԻ կրթաթոշակի՝ Deutsche Welle (Բեռլին, Գերմանիա), MDR (Լեյպցիգ, Գերմանիա) կամ ARTE (Ստրասբուրգ, Ֆրանսիա) հեռուսատաընկերություններում վերապատրաստում անցնելու համար։

Մրցույթը բաց է 2018թ․ փետրվարի 1ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է․

– 01/07/2018 նյութերի համար, որ հրապարակվել են 11/10/2016-ից 31/12/2017-ը ժամանակահատվածում։

– 01/10/2018 նյութերի համար, որ հրապարակվել են 01/01/2018-ից 01/10/2018-ը ժամանակահատվածում

«ԱԴԱՄԻ մեդիա Մրցանակը» շնորհվում է վեց անվանակարգերում

  1. ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ մշակութա-ժամանցային հեռուստածրագրերի և ֆիմերի համար (խաղարկային)
  2. ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ տեղեկատվական հեռուստածրագրերի և ֆիմերի համար (ոչ խաղարկային)
  3. ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ լրատվական ծրագրերի և կարճամետրաժ ոչ խաղարկային ֆիմերի համար
  4. Երիտասարդական ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ
  5. ԱԴԱՄԻ Առցանց Մրցանակ վեբկայքերի համար
  6. ԱԴԱՄԻ Առցանց Մրցանակ առցանց տեսանյութերի համար։

Լրացուցիչ տեղեկատվության և մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման համար այցելեք մեր վեբկայք՝  www.adamimediaprize.eu

Միջազգային ժյուրիի հավաքը հավակնորդներին և հաղթողներին որոշելու համար կկայանա 2018թ-ի հոկտեմբերին, Մինսկում (Բելառուսի Հանրապետություն)։

Հաղթողները կհայտարարվեն մրցանակների հանձնման արարողության ընթացքում՝ Քիշինևում (Մոլդովա), 2018թ-ի նոյեմբերին, որը կհեռարձակվի միջազգային հեռուստալիքներով։

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնության Արտաքին գործերի նախարարության և ProCredit հոլդինգի (Գերմանիա) կողմից:

Սպասում ենք ձեր հայտերին։

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ Մշակութային Բազմազանության համար

Ե․ Գաբաշվիլի փողոց №14
Թբիլիսի 0108, Վրաստան

Մեդիա հաղորդակցություն․ [email protected]

Գրանցում․ [email protected]

Վեբկայք․ www.adamimediaprize.eu

Հեռ․ +995 32 2984072

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս