Բաժիններ՝

Սթիվեն Սփիլբերգը «Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը կնկարահանի 2019 թվականին. The Independent

Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հաստատել է, որ դառնալու է «Ինդիանա Ջոնս» կինոէպոպեայի հինգերորդ մասի ռեժիսորը, որի պրեմիերան նշանակված է 2020 թվականին: Այդ մասին հունվարի 28-ին հայտնել է The Independent թերթը։

Նրա տվյալներով՝ նկարահանումների սկիզբը պլանավորված է 2019 թվականին. ժապավենում գլխավոր դերակատարը լինելու է 74-ամյա Հարիսոն Ֆորդը: Նաեւ ֆիլմի վրա աշխատանքին իրենց մասնակցությունը հաստատել են Ջորջ Լուկասը, որն զբաղվելու է կինոնկարի պրոդյուսերությամբ, եւ կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը: Նրանցից յուրաքանչյուրն աշխատել է կինոսագայի նախորդ մասերի վրա:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է 2020 թվականի հուլիսի 10-ին: Ինդիանա Ջոնսի մասին առաջին երեք կինոնկարները նկարահանվել են դեռ 1980-ական թվականներին՝ «Ինդիանա Ջոնս. Փնտրելով կորած տապանը» (1981 թ.), «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թ.), ինչպես նաեւ «Ինդիանա Ջոնսը եւ վերջին խաչակրաց արշավանքը» (1989 թ.):

Ներկայում վերջին՝ «Ինդիանա Ջոնսը եւ Բրուրեղապակե գանգի թագավորությունը» ժապավենը վարձույթում ստացվել է 2008 թվականին: Ֆրանշիզայի բոլոր ֆիլմերի ընդհանուր համաշխարհային դրամամուտքերը գերազանցել է 2 մլրդ դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031