Իրանում առաջին տպագիր գիրքը լույս է տեսել հայերեն լեզվով
Սպահանում, հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցական համալիրի մուտքի դիմաց, որ իրանցիները հայկական անվանումով կոչում են Վանք, տեղադրված է տղամարդու մի քանդակ՝ ձեռքին պահած ինչ-որ իր:
Արձանի մասին, որ Իրանում հայերի մեծագույն ավանդի խորհրդանիշն է, պատմում է ազգությամբ իտալացի լրագրող Սիմոն Ձոպելարովը Pars Today պարբերականի էջերում:
Արձանը կանգնեցվել է Նոր Ջուդի եպիսկոպոս Խաչատուր Կեչառեցու (1590-1646) հիշատակին, երբեմնի արվարձանային Սպահանի տարածքում, որ հետագայում համալրեց քաղաքային մասը: Սիմոն Ձոպելարովը նկատում է՝ Խաչատուրի անունը կապվում է ժամանակի արժանահիշատակ իրադարձություններից մեկի՝ Իրանում գրատպության պատմության հիմնադրման հետ:
Լրագրողի խոսքերով՝ հայերը տպագրական աշխատանքով հետաքրքրվել են դեռևս այս գյուտի ի հայտ գալուն զուգահեռ: Հայերը հասկացել են, որ գրատպությունը լեզուն, կրոնը և մշակույթը պահպանելու լավագույն միջոցներից մեկն է:
Առաջին տպագիր գիրքն Իրանում Դավթի սաղմոսներն էին՝ հայերեն լեզվով, 1638 թվականին: Արդեն 1641-ին լույս է տեսնում հայկական եկեղեցու հայրերի կյանքի մասին պատմող մի հավաքածու: