Բաժիններ՝

Բրիտանական թանգարաններում կցուցադրեն դա Վինչիի՝ Եղիսաբեթ Երկրորդին պատկանող նկարները. The Guardian

Վերածննդի դարաշրջանի հանճարի՝ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) նկարների խոշորագույն հավաքածուն, որը ՄԵծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու սեփականությունն է եւ պահվում է Վինձորի դղյակում, կցուցադրեն Միացյալ Թագավորության մի քանի քաղաքներում:

Ինչպես հայտնել է The Guardian թերթը, 2019 թվականի համար պլանավորված մշակութային միջոցառումները նվիրված են իտալացի մեծ վարպետի մահվան 500-ամյա տարելիցին:

Հրատարակության տվյալներով՝ հաջորդ տարվա փետրվարին ծրագրվում է միաժամանակ կազմակերպել 12 ցուցահանդես: Ընդ որում՝ մայիսին ավելի քան 2 հարյուր նկարներ կարելի կլինի տեսնել Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում, իսկ նոյեմբերին 80 պատկերներով հիանալ Էդինբուրգի Հոլիրուդ պալատում:

Նշվում է, որ ցուցադրանքներին կարելի կլինի այցելել Բելֆասթում, Բիրմինգհեմում, Բրիսթոլում, Քարդիֆում, Գլազգոյում, Լիդսում, Մանչեսթրում, Շեֆիլդում, Սանդեռլենդում, Սաութհեմփթոնում: 12-րդ քաղաքը կհայտարարվի ավելի ուշ:

Նկարները Թագավորական հավաքածուին են պատկանում 17-րդ դարի վերջից: Այսօր թագուհու տնօրինության ներքո կան ավելի քան 550 նկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս