Բաժիններ՝

40 անուն գիրք այս տարի, 140-ը՝ 5 տարում․ «Newmag» հրատարակչությունն ամփոփել է 2023-ը

«Newmag» հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ 2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. «Այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել, իսկ 5 տարվա ընթացքում ավելի քան 140 անուն գիրք: Այս տարվա մեր հրատարակած գրքերի մեջ շատ են և՛ գեղարվեստական գրքերը, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական: Թարգմանությունները, որ ներկայացնում ենք, ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար»,- նշեց Նալբանդյանը:

«Newmag» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը խոսել է 2024-ի գլխավոր նորությունների մասին։ Նրա խոսքով, հրատարակչատունն ունի ամբիցիոզ ծրագիր՝ հրատարակելու 52 գիրք, իսկ դա նշանակում է, որ ամեն շաբաթ լույս է տեսնելու նոր գիրք։

2024-ը նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով Հայաստան՝ 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր: «Newmag»-ը 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս