Բաժիններ՝

Հրապարակվել է արձակագիր Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» դեբյուտային գիրքը

Արձակագիր Աշոտ Ստեփանյանը ընթերցասերների դատին է հանձնել «Քաղաքը քեզ կսպասի» դեբյուտային գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին «Զանգակ» գրատանը:

Միջոցառումը կանցկացվի հարց ու պատասխան ձևաչափով, հեղինակը կընթերցի գրքից հատվածներ։ Հանդիպման բանախոսները կլինեն արձակագիր Գուրգեն Խանջյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն աչքի է ընկնում գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ:

Պատմվածքների կերպարները, որպես կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները: Գիրքը լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով։

Աշոտ Ստեփանյան տպագրվել է մի շարք գրական թերթերում («Գրեթերթ», «Գրանիշ», «Մշակութային հրապարակ»), ունեցել է թեմատիկ հարցազրույցներ տարբեր հարթակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս