«Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «3+3» ձևաչափին և Հայաստանի ներգրավվածությանը դրան: Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանը ներկայացուցիչ չունի որևէ ֆորմատում։
«Դուք համարում եք, որ այնտեղ մենք ներկայացուցչություն ունե՞նք։ Մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի ամբիոնից կար հնարավորություն խոսելու այն մասին, որ Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ։ Եվ այդ հանցագործությունների հենքը տվել է ոչ միայն մեր մամուլը կամ զինվորական ստորաբաժանումների կողմից ապացուցողական բազան, այլև դաշնակից երկրների անվտանգության ծառայությունները։ Պարզապես այդ ամենը պետք է հավաքվեր ու ներկայացվեր ՄԱԿ-ի ամբիոնից։
Հիմա մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է, երբ մենք դրանից ազատվենք, մնացած բոլոր ձևաչափերում ունենք Հայաստանի ներկայացուցիչ, ապա այդ դեպքում կկարողանանք բովանդակային քննարկումներ իրականացնել»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի, երկրի համար որևէ արդյունավետ քայլ չպետք է պատկերացնել մի մարդու կառավարման օրոք, որը մի օր գերուն հերոսացնում է, իսկ հաջոդ օրը՝ մեղադրում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում