Բաժիններ՝

Կիևի մերձակա նավթաբազան շարունակում է այրվել

Կիևի մերձակայքում՝ Կրյաչկի գյուղի մերձակայքում գտնվող նավթաբազայում երրորդ օրն է, ինչ շարունակում է խոշորամասշտաբ հրդեհը, գրում է news.liga.net-ը:

Այսօրվա դրությամբ դեռ հրդեհը չի մարվել՝ այրվում է 900 խմ տարողությամբ վառելիքի մեկ ամբար ու 13 ցիսեռն՝ յուրաքանչյուրը 50 խմ տարողությամբ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Ներկայում իրականացվում է տարողությունների սառեցում»,- նշել են գերատեսչությունից՝ հավելելով, թե հրդեհի չեզոքացման գործում ներգրավված է 303 փրկարար ու 45 միավոր տեխնիկա:

Հրդեհի հետրանքով մահացել է նվազագույնը 4 մարդ՝ նավթաբազայի 1 աշխատակից ու 3 հրշեջներ: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 14 մարդ, 2-ը համարվում են անհետ կորած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս