Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալված ռուս ուսանողուհին ուղևորվել է Մոսկվա

Թուրքիայում ձերբակալված ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովան Ստամբուլից ուղևորվել է Մոսկվա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աղջկա ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովին:

«Կարաուլովան հոր հետ արդեն թռչում է Մոսկվա: Առայժն գաղտնի է պահվում նրանց վայրէջքի տեղը»,-հայտարարել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովային, ով մայիսի 27-ին լքել էր Մոսկվան ու թռչել Ստամբուլ: Աղջկան ձերբակալել էին թուրք-սիրիական սահմանը հատելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս