Բաժիններ՝

Բաքու ժամանած Կարեն Գիլոյանն՝ անվտանգության, պայմանների և Հայաստանի դրոշը փակցնելու մասին. NEWS.am Sport

Անվտանգությունը բարձր մակարդակի վրա է, ամեն ինչ ըստ պայմանավորվածության եւ մեզ տրված երաշխիքների է:

Այնպես որ դիմում եմ մարզիկների ծնողներին եւ բարեկամներին՝ խնդրելով հանգիստ լինել, քանի որ այստեղ մենք շատ պաշտպանված ենք, որեւէ խնդիր չունենք եւ չենք ունենա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպական առաջին մարզական խաղերի համար Բաքու ժամանած Կարեն Գիլոյանը, ով Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատուն է: Հայաստանի պատվիրակությունից առաջինն Ադրբեջանի մայրաքաղաք է մեկնել 6 հոգանոց խումբ:

«Հայաստանի պատվիրակությունը Բաքու է հասել հունիսի 10-ի երեկոյան: Մեզ օդանավակայանում դիմավորեցին անվտանգության աշխատակիցները եւ անմիջապես ուղեկցեցին օլիմպիական ավան: Հայաստանի պատվիրակության ղեկավարությունը Բաքու է ժամանել 6 հոգանոց կազմով՝ պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Ես Բաքվում կմնամ մինչեւ Խաղերի ավարտը, իսկ մարզիկները, ըստ հերթականության, կգան, կմասնակցեն եւ կվերադառնան Հայաստան:

Հայաստանի պատվիրակությունը հանգրվանելու է 3 հարկերում՝ երկտեղանոց համարներում, շատ լավ կահավորված սենյակներում: Պայմանները շատ ավելի լավն են, քան մենք սպասում էինք: Որեւէ խնդիր չունենք անվտանգության հետ, որեւէ մտահոգության առիթ չունենք, պաշտպանված ենք, ամեն ինչ նորմալ է: Այժմ սպասում ենք պատվիրակության մյուս անդամներին, ովքեր մրցելույթների օրերին կգան եւ կգնան:

Մեզ հետ նույն շենքում է Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարեւանությամբ են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի եւ Հունգարիայի հավաքականները:

Մենք դեռ չենք հասցրել մեր բնակավայրում փակցնել Հայաստանի դրոշը, բայց անպայման կանենք դա, ինչպես դա արվում է օլիմպիական ավաններում: Որեւէ խնդիր չի լինի, մենք ուղղակի դեռ նոր ենք եկել եւ չենք հասցրել կախել մեր դրոշը:

Ինչ վերաբերում է մեզ երաշխավորված անվտանգությունը, իսկապես անվտանգությունը բարձր մակարդակի վրա է, ամեն ինչ ըստ պայմանավորվածության եւ մեզ տրված երաշխիքների է: Այնպես որ դիմում եմ մարզիկների ծնողներին եւ բարեկամներին՝ խնդրելով հանգիստ լինել, քանի որ այստեղ մենք շատ պաշտպանված ենք, որեւէ խնդիր չունենք եւ չենք ունենա: Մեզ ուղեկցում են թիկնապահներ: Բացի այդ, մեր տեղաշարժը եւ մեր անվտանգությունը հսկվում է նաեւ անտեսանելի անվտանգության աշխատակիցների միջոցով: Մենք շրջապատված ենք անվտանգության աշխատակիցներով եւ թույլ չեն տալիս որեւէ անախորժություն:

2007 թվականին Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ այստեղ մթնոլորտը շատ ավելի ծանր էր, իսկ պայմանները՝ վատ: Այժմ ավելի թեթեւ է մթնոլորտը:

Ամեն ինչ շատ լավ է, առաջինը մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները»,- զրույցում ասաց Կարեն Գիլոյանը:

Բաքվում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 11-ին կայացել է ամառային Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների ժողովը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեին եւ քննարկել կազմակերպչական հարցեր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս