Առաջին ալիքը կհեռարձակի հայ մարզիկների ելույթները Եվրոպական խաղերում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները:
Հանրայինը հայ մարզիկների կողքին է և հեռուստադիտողներին հնարավորություն կընձեռի՝ հետևելու նրանց մրցամարտերին ու սատարելու մեր հայրենակիցներին:
Այս մասին հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել հետևյալ օրերին և ժամերին.
Հունիսի 14, ժամը 18.00 – ըմբշամարտ
Հունիսի 16, ժամը 17:20 – բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 – ըմբշամարտ
Հունիսի 18, ժամը 18:00 – ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 – բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 – սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 – ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 – ձյուդո
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: