Բաժիններ՝

Դավիդ Դե Խեան կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ» 41 մլն եվրոյով. AS

Մադրիդյան ակումբի պատմության մեջ Դե Խեան կդառնա ամենաթանկ դարպասապահը:
Մոտ ժամանակներում «Ռեալը» կավարտի Դե Խեայի տեղափոխության գործարքը:

Ըստ AS-ի հաղորդած ինֆորմացիայի, «Ռեալ Մադրիդը» դարպասապահի համար կվճարի 34 մլն եվրո: Եվս 7 մլն «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա մի շարք բոնուսներից:

Դա կօգնի Դավիդին` դառնալ «Արքայական ակումբի» պատմության ամենաթանկ դարպասապահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իկեր Կասիլիասը կլքի Մադրիդն ամռանը: Ամենայն հավանականությամբ, Իկերի` իր հարազատ ակումբից հեռանալը կապված է Դե Խեայի ապագա տրանսֆերի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Դե Խեայի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թ. ամռանը: Անգլիական ակումբի կազմում իսպանացի դարպասապահը հաղթել է Պրեմիերի Լիգան և նվաճել Անգլիայի երկու Սուպերգավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս