Լուկա Տոնին երկարաձգել է պայմանագիրը «Վերոնայի» հետ
Սերիա Ա-ի լավագույն ռմբարկուն կմնա ֆուտբոլում առնվազն ևս 1 տարի:
Նոր մրցաշրջանում Լուկա Տոնին կշարունակի պայքարել Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար:
«Վերոնայի» հետ վետերանի նոր պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2016 թ. ամառ: «Սա ճիշտ ընտրություն էր իմ և իմ ընտանիքի համար»,- Տոնիի խոսքերը մեջբերում է «Վերոնայի» պաշտոնական կայքը:
Իտալիայի առաջնությունում Լուկա Տոնին խփել է 22 գոլ` ռմբարկուների ցուցակում առաջին տեղը կիսելով Մաուրո Իկարդիի հետ:
38-ամյա Տոնին «Վերոնայի» կազմում խաղում է 2013 թվականից` խփելով 44 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը