Կորեացի բժիշկները, ովքեր անծանոթ են եղել մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշին (MERS), նպաստել են հիվանդության տարածմանը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների զեկույցում:
Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը:
Բաքվում մեկնարկել է Եվրոպական խաղերի ծրագրով հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ցանցահենների խումբը մատչում է ստացել ԱՄՆ հետախուզության ու բանակի աշխատակիցների անձնական տվյալներին, հայտնում են ամերիկյան իշխանությունները: Նախնական տեղեկություններով՝ հերթական հզոր կիբերհարձակման հետքերը տանում են Չինաստան:
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում:
Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում հունիսի 13-ին և 14-ին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Աշոտի Մարգարյանը կիրականացնի վիրահատական միջամտություններ։
Աննա Շյուրինի Բերյոն աշխատում է Ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանում, աշխատանքային այցով Գյումրիում է: Անկեղծանում է` Շիրակի մարզի եւ Գյումրու մասին շատ բան չգիտե, գիտե միայն այն, որ Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, մշակութային մայրաքաղաք է: «Քաղաքի մշակութային ժառանգություն ունենալու փաստով է պայմանավորված մեր համագործակցությունը››,-ասում է նա:
Հայտնի «Դենսուկե» տեսակի սև ձմերուկը, որն աճեցվում է Ճապոնիայի Հոկայդո կղզու Տոմա քաղաքում, Ասախիկավա քաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 350 հազար իենով (մոտ 2845 դոլար), հայտնում է RIA Novosti-ն:
Հունիսի 12-ին լրացավ Ավետիսյանների սպանդի 5-րդ ամիսը: Այս ընթացքում թե հարուցված քրեական գործն ինչ ընթացք է ստացել և ինչ է արվել, հայտնի չէ: Սպանվածների հարազատներն անտեղյակ են և չունեն իրական պատկերի մասին պատկերացում անգամ:
168.am-ի տեղեկություններով` մոտ օրերս արդեն Մովսես Հակոբյանը կտեղափոխվի Երևան և կզբաղեցնի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կնշանակվի ԼՂՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենում Եվրոպական մարզական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշի ներքո հանդես են գալու 7 մարզաձեւ ներկայացնող 25 մարզիկներ:
Երգչուհի Անգելինա Գասպարյանը հանդիպել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հունիսի 10-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Բակունցի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վաչիկ Ս.-ին:
Ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել` այսօր` հունիսի 12-ին, Տերյան փողոցի 91 հասցեում գործող «ԱԼ-ՇԵՅԽ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխված երիտասարդների կողմից ծեծկռտուքի փաստով:
Հունիսի 11-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
8 տարեկանում չարաբաստիկ դիպվածի պատճառով կորցրել է քայլելու ունակությունը: Ծառից ընկնելը տղայի համար ճակատագրական է եղել: Վնասվել է ողնաշարը, ինչի արդյունքում հայտնվել է հաշմանդամի սայլակում:
Հունիսի 12-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 12-րդ շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին, ժամը 05.50-ին, 1982 թ. ծնված Արթուր Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Լեջան գյուղի սկզբնամասում իրեն է մոտեցել 1978 թ. ծնված Սուրեն Ս.-ն:
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ Ցոլակ Պապանյանը գիշերը արթնացել է շների հաչոցից: Ինչպես պարզվում է՝ գայլերը ոչխարի հոտի վրա են հարձակվել:
Յունիսի 7-ին կայացան Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններ, որոնց նախնական արդիւնքներով տասնամեակներ ետք թրքական խորհրդարանի մէջ տեղ գտան երեք հայ պատգամաւորներ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Լեդի Գագան ու Օռնելա Մուտին կմասնակցեն Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, հայտնում է Sputnik.az-ը:
Իջևանում երկու օր է քննարկվում են իրավապահների աննախադեպ գործողությունները՝ Տավուշի մարզի քննչական վարչության քննիչ Մովսես Թամազյանը հունիսի 9-ի երեկոյան վերամբարձ մեքենա է բերել «Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի տան մոտ և պատշգամբով մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործել 3-րդ հարկ՝ խուզարկություն կատարելու:
Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թումոյի» այգում վերցրել են 1998 թ. ծնված Կարեն Մ.-ի հեռախոսը:
Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ժամանել է Ադրբեջան՝ ներկա գտնվելու առաջին Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մոսկվայի հարավում 11-րդ հարկից մարդ է ընկել ու ողջ մնացել, հայտնու է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: