Հունաստանում ցուցարարները ներխուժել են ֆինանսների նախարարության շենք
Այսօր Հունաստանի կոմունիստական արհմիությունները բողոքի ակցիա են կազմակերպել Հունաստանի ֆինանսների նախարարության շենքի մոտ:
Ցուցարարների խոսքով՝ իրենք այդկերպ արտահայտում են իրենց բողոքը Հունաստանի իշխանությունների տնտեսական պլանների դեմ:
Մոտ 200 ակտիվիստի հաջողվել է ներխուժել երկրի ֆինանսների նախարարության շենք, հայտնում է Deutsche Welle-ն:
Սոցցանցերում հայտնվել է նաև շենքից կախված բանների լուսանկարը: