Բաժիններ՝

Դիեգո Մարադոնան ներողություն է խնդրել դատավորից` ձեռքով խփած լեգենդար գոլի համար

Մրցավարը 29 տարի սպասել է ներողության:

Դիեգո Մարադոնան հանդիպել է թունիսցի մրցավար Ալի Բեն Նասսերի հետ, ով սպասարկել է 1986թ. Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինա-Անգլիա հանդիպումը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

«Հանգստյան օրերին ես Թունիսում էի: Մենք ունեցանք շատ հուզիչ հանդիպում: Ես ներողություն խնդրեցի Ալիից այն բանի համար, որ այն գոլը խփել էի ձեռքով»,- ասել է Մարադոնան:

Մեքսիկայի «Ացտեկա» մարզադաշտում կայացած Արգենտինա-Անգլիա հանդիպման ժամանակ Մարադոնան դարձել է 2 գոլերի հեղինակ, որոնցից մեկը նա խփել է ձեռքով: Հանդիպման ավարտից հետո Մարադոնան հայտարարել էր, որ դա «Աստծո ձեռքն» էր:

1986թ. Մեքսիկայում անցկացվող Մունդիալում Արգենտինան հաղթեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականին` 3:2 հաշվով, և դարձավ աշխարհի երկակի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31