«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման 250 հազար դոլարով գնել է ադամանդներով զարդարված գնդակ
«Ռեալի» հարձակվողը դարձել է աշխարհի ամենաթանկ գնդակի տիրողը:
Բենզեման ծանոթացել է ոսկերիչներ Դեյվ Բլինգի և Ուիլ Դա Բոսսի հետ և շատ արտասովոր պատվեր է տվել:
Ինչպես հաղորդում է TMZ-ը, ֆրանսիացի հարձակվողը ծախսել է 250 հազար դոլար` գնելու համար գնդակ, որը պատված է 72 հազար ադամանդներով: Գնդակի վրայի ադամանդների ընդհանուր քաշը 1250 կարատ է:
Համացանցում հայտնվել է իրական չափերով պատրաստված այդ գնդակի լուսանկարը:
Բենզեման, ով նախորդ մրցաշրջանի 46 խաղերում խել է 22 գնդակ, հիմա վերականգնվում է ամռանը ստացած վնասվածքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը