Բաժիններ՝

10 արտասովոր փաստեր բուդդայականության մասին

Ուսումնասիրելով բուդդայականությունը, Դուք կարող եք Ձեզ համար ինչ-որ բան բացահայտել: Բայց կարող եք նաև հայտնաբերել որոշ հետաքրքիր և արտասովոր բաներ:

1. Չինական ռեստորանների մուտքերի մոտի Բուդդայի գեր արձանը Բուդդան չէ: Իրականում նրա անունը Բուդդեյ է (Buddai):

Նա «Ձեն» հոգևորական է եղել, ով ապրել է Չինաստանում 900-ական թթ.: Չինացի բուդդայականները (միայն նրանք) համարում են, որ նա հասել է պայծառացման:

2. Դալայ Լաման բոլոր բուդդայականների «Պապը» չէ. նրան սիրում են միայն Տիբեթում:

3. Արևմտյան մշակույթում մենք գիտենք Պապ Ալեքսանդր Վեցերորդի, նրա սիրուհիների և լեգենդար որդիների` Լուկրեցիոս և Ցեզարե Բորջոաների մասին: Դալայ Լաման նույնպես որդի ունի, որի անունն է Ռիգցզին Չժամյանգ Գյամցխո Դալայ Լամա Վեցերորդ: Նրան չէին կարողանում գտնել մինչև 15 տարեկան դառնալը:

Սովորաբար նրան, ում մեջ հաստատվել է Դալայ Լամայի հոգին, գտնում են մինչև 5 տարեկան դառնալը և սկսում են դաստիարակել տաճարում: Ռիգցզին Չժամյանգ Գյամցխոն այդպես էլ չդարձավ Դալայ Լամա, որովհետև գերադասեց խմիչքը, զվարճանքները և կանանց:

4. Գոյություն ունի բուդդայականության 2 տեսակ. մահայանա և տհերավադա:

Տհերավադան իրական Բուդդայի ուսմունքն է: Այս ուսմունքի հետևորդները հավատում են, որ մարդիկ պայծառացման հասնում են հաջորդ կյանքերում, իսկ որպեսզի հասնեն նիրվանայի, հարկավոր է հավերժություն:

Մահայանա բուդդայականները հավատում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է հասնել պայծառացման: Այս տրամաբանությամբ Բուդդա կարող է դառնալ նաև Ջասթին Բիբերը, ով, ամենայն հավանականությամբ անցած կյանքում եղել է ամենաշատը` մորեխ: Եվ ըստ տհերավադաների` պետք է շատ կյանքեր ապրի մինչև պայծառացման հասնելը:

5. Ամիտապխա Բուդդան հավատքն է այն բանի, որ ինչ-որ ժամանակ ապրել է Ամիտապխա անունով Բուդդան, սակայն ոչ ոք հաստատ չգիտի՝ նա ապրել է մե՞ր աշխարհում, թե՞ զուգահեռ տիեզերքում:

Բայց եթե Դուք աղոթեք Ամիտապխա Բուդդային՝ անընդհատ կրկնելով նրա անունը, ապա կհայտնվեք զուգահեռ տիեզերքում` «Մաքուր Երկիր» կոչվող վայրում:

6. Ջատակին պատմություններ է Բուդդայի նախորդ կյանքերի մասին: Գրքերում նրան պատկերում են եղնիկի, փղի և կապիկի տեսքով: Ենթադրաբար, Բուդդան աշակերտներին պատմել է իր նախորդ կյանքերի մասին:

7. Մենք բոլորս գիտենք, որ Հիսուսը պետք է նորից գա երկիր և փրկի մարդկությանը: Բուդդայականները նույնպես ունեն իրենց հերոսը, ով փրկում է աշխարհը:

Նրա անունն է Մայտրեա: Մայտրեան Բուդդան չէ: Նա մարդ է, ով հիմա ապրում է Տուշիտա երկնքում: Տուշիտան ևս մեկ զուգահեռ տիեզերք է, որտեղ ապրում են հրեշտակները և բուդդայականություն են ուսումնասիրում: Այն բանից հետ, երբ Դհարման կվերանա երկրի վրայից, Մայտրեան կգա և նորից կսովորեցնի Դհարմայի տեսությունը:

8. Բուդդայական կոաններ: Դրանք կարճ պատմություններ են` անիմաստ բաների մասին:

Ասենք՝ պատմություն աղվեսի մասին, ով մտորում է ընտրության ազատության մասին: Անհրաժեշտ է մեկ տարի անընդհատ կարդալ այդ կոանը, բացի դրանից ուրիշ ոչնչի մասին չմտածել, մինչև որ կհասկանաք, որ ամբողջը դա ոչինչ է, իսկ ոչինչը` ամբողջ:

9. Որպեսզի դառնաք հոգևորական, Դուք չեք կարող հիվանդ լինել:

10. Սեռերի տարբերությունը բուդդայականության մեջ:

Ընդհանուր առմամբ բուդդայականության մեջ ավելի լավ է լինել տղամարդ, որովհետև կինը ոչ կարող է դառնալ Բուդդա, ոչ էլ նույնիսկ Դալայ Լամա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս